Թրամփի քաղաքացիության սահմանափակման հրամանագիրն անվավեր է ճանաչվել
Լուրեր |
Սան Ֆրանցիսկոյի վերաքննիչ դատարանն իրավաբանորեն անվավեր և ոչ սահմանադրական է ճանաչել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրամանագիրը:
Սան Ֆրանցիսկոյի վերաքննիչ դատարանն իրավաբանորեն անվավեր և ոչ սահմանադրական է ճանաչել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրամանագիրը ծննդյան իրավունքով քաղաքացիության սահմանափակման մասին:
«Մենք քննարկում ենք այն հարցը՝ արդյոք սահմանադրական է և իրավաբանական ուժ ունի (նախագահ Թրամփի) կատարողական հրամանագիրը: Մենք եզրակացնում ենք, որ կատարողական հրամանագիրը զուրկ է իրավաբանական ուժից, որովհետև այն հակասում է Սահմանադրության տասնչորսերորդ ուղղման հստակ շարադրանքին, որը քաղաքացիություն է շնորհում բոլոր անձանց, ովքեր ծնվել են Միացյալ Նահանգներում», - ասված է փաստաթղթում:
Սա առաջին դեպքն է, երբ այդ հրամանագիրը ոչ սահմանադրական է ճանաչվել վերաքննիչ դատարանի կողմից: Ավելի վաղ հրամանագրի կիրառումը բազմիցս արգելափակել են ստորին ատյանի դատարանները, բայց հունիսի վերջին Գերագույն դատարանը սահմանափակել է նրանց այդ իրավունքը: Վերաքննիչ դատարանի վճիռն արգելափակում է Թրամփի հրամանագրի կիրառումը. այժմ նախագահի վարչակազմն այդ վճիռը կարող է վիճարկել կա՛մ այդ դատարանում, կա՛մ Գերագույն դատարանում:
Ծննդյան իրավունքով քաղաքացիության տրամադրման սահմանափակման մասին հրամանագիրը Թրամփը ստորագրել էր իր երդմնակալությունից հետո՝ հունվարի 20-ին: Այն պետական գերատեսչություններին արգելում էր քաղաքացիություն տրամադրել այն ծնողների երեխաներին, որոնք երեխայի ծննդյան պահին Միացյալ Նահանգներում են գտնվել անօրինական հիմունքներով: Ծննդյան իրավունքով քաղաքացիության մասին ուղղումն ընդունվել է ԱՄՆ Քաղաքացիական պատերազմից հետո, ինչի շնորհիվ չեղյալ է համարվել Գերագույն դատարանի 1957 թվականի վճիռը, որը մերժում էր աֆրոամերիկացիների քաղաքացիության իրավունքը:
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/05 20:20
Մայիսի 5-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/05/05 19:19
Մայիսի 5-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 5-ի կարևոր լուրերը
2026/05/05/ 20:20 -
Մայիսի 5-ի բիզնես լուրերը
2026/05/05/ 19:19 -
Մարդկանց սթրեսի են ենթարկում բոլոր այն լուրերը, որոնք կապ չունեն իրենց բնակավայրի հետ․ Media Insights Project-ի հետազոտությունը
2026/05/05/ 18:17 -
Defanse Housing. երբ խոստումը դառնում է իրականություն
2026/05/05/ 17:21 -
Սևանա լճի մակարդակը բարձրացել է
2026/05/05/ 17:16 -
ԱՄՆ ԶՈւ-ն մտադիր չէ ներխnւժել Իրանի ջրային կամ օդային տարածք. Պենտագոնի ղեկավար
2026/05/05/ 16:32 -
Հայաստանի համախառն միջազգային պահուստները 2025 թվականի վերջի դրությամբ կազմել են 5,086 միլիարդ դոլար
2026/05/05/ 16:21 -
ՀՀ-ն ու Ֆրանսիան ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր են ստորագրել․ որոնք են հիմնական ուղղությունները
2026/05/05/ 16:11 -
Մոսկվայի բոլոր օդանավակայանները դադարեցրել են թռիչքները
2026/05/05/ 16:04 -
Կրակոցներ՝ Երևանում. հիվանդանոց տեղափոխված տղամարդը մահացել է
2026/05/05/ 16:01
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 5, 2026 Թ․
https://youtu.be/vgZayNc6T6U
Defanse Housing. երբ խոստումը դառնում է իրականություն
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 4, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 4, 2026 Թ․