ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ այս պահին չի տեսնում Չինաստանի դեմ անմիջապես պատժամիջոցներ կիրառելու անհրաժեշտություն՝ ռուսական նավթ գնելու պատճառով։ Սակայն նա հավելել է, որ այդ հարցը կարող է կրկին բարձրանալ առաջիկա 2-3 շաբաթում։
Թրամփն արդեն իսկ բարձր մաքսատուրքեր է սահմանել Հնդկաստանից ներմուծվող ապրանքների վրա՝ նկատի ունենալով այդ երկրի շարունակվող նավթային համագործակցությունը Մոսկվայի հետ։
Սակայն Չինաստանի դեպքում, ինչպես նշել է Թրամփը Ֆոքս Նյուզին տված հարցազրույցում, ներկայում նման քայլ չի դիտարկվում․ «Այսօրվա հանդիպման արդյունքում ես կարծում եմ՝ դրա անհրաժեշտությունը չկա»։
Աղբյուրը՝ Reuters

