ABNews

Թրամփը հիասթափված է Եվրոպայից

Լուրեր | 2026/05/05 07:17

Թրամփը հիասթափված է Եվրոպայից

ՆԱՏՕ-ն մեր կողքին չէր։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոշտ քննադատության է ենթարկել եվրոպական դաշնակիցներին՝ Salem News Channel-ին տված հարցազրույցում հայտարարելով, որ Եվրոպայի քաղաքականությունն իրեն «խիստ հիասթափեցնում է»։ Թրամփի դժգոհության հիմնական պատճառն այն է, որ Հյուսիսատլանտյան դաշինքը պատշաճ աջակցություն չի ցուցաբերել Վաշինգտոնին Իրանի դեմ ռազմական գործողությունների մեկնարկի ժամանակ։

«ՆԱՏՕ-ն մեր կողքին չէր»,- շեշտել է Սպիտակ տան ղեկավարը՝ հավելելով, որ Միացյալ Նահանգները երկար ժամանակ միայնակ է հոգացել դաշինքի ծախսերը։ Թրամփի պնդմամբ՝ նախքան իր վարչակազմի գալուստը, ԱՄՆ-ն վճարում էր ՆԱՏՕ-ի ծախսերի գրեթե «100%-ը»։ Այս հայտարարությունը հաջորդում է Գերմանիայից ամերիկյան զորքերի դուրսբերման մասին որոշմանը, ինչը շատ վերլուծաբաններ համարում են Վաշինգտոնի պատասխանը եվրոպական «անգործությանը»։

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը