«JPMorgan Chase»-ի գլխավոր տնօրեն Ջեյմի Դայմոնը վերջերս հայտարարեց 1.5 տրիլիոն դոլարի ծավալով 10-ամյա ծրագիր՝ «Անվտանգություն և կայունություն» խորագրով, որի նպատակն է վերակառուցել Ամերիկայի ռազմավարական ոլորտները՝ պաշտպանություն, քվանտային տեխնոլոգիաներ, առաջատար արտադրություն և այլ գերակա ուղղություններ։
Բիզնես ոլորտում նկատվում է հստակ միտում՝ անցում ազատ շուկայի սկզբունքներից դեպի պետական ուղղորդվածություն։ Սակայն փորձագետներն զգուշացնում են՝ նման կախվածությունը պետական քաղաքականությունից կարող է վտանգավոր լինել, հատկապես քաղաքական փոփոխությունների պարագայում։ Կորպորատիվ ոլորտում հիշում են պատմության բազմաթիվ օրինակներ, երբ քաղաքականության վրա հենված ներդրումային նախագծերը ձախողվել են իշխանափոխությունից հետո։
Աղբյուրը՝ Financial Times

