Թրամփը գործարկել է 10% գլոբալ ներմուծման մաքսատուրքեր
Լուրեր |
Սպիտակ տունը հայտնել է, որ 10% մաքսատուրքերը չեն տարածվի որոշ ապրանքների վրա, այդ թվում՝ Կանադայից և Մեքսիկայից ներմուծվող ապրանքների։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գործողության մեջ է դրել 10 տոկոսի չափով նոր գլոբալ ներմուծման մաքսատուրքերը՝ հանգստյան օրերին հայտարարված 15 տոկոսի փոխարեն։ Այս մասին գրում է Financial Times-ը՝ վկայակոչելով ամերիկյան մաքսատան ծանուցումը։
Սակագները սկսել են գործել երեքշաբթի օրը՝ երկրի արևելյան ափի ժամանակով ժամը 00:01-ից։ ԱՄՆ մաքսային և սահմանային պահպանության ծառայությունը ներմուծողներին տեղեկացրել է, որ առաջին փուլում դրույքաչափը կկազմի 10% և կկիրառվի բոլոր երկրների նկատմամբ՝ 150 օրվա ընթացքում, եթե բացառություններ չնախատեսվեն։
Սպիտակ տանը հաստատել են տեղեկությունը՝ նշելով, որ վարչակազմն աշխատում է մաքսատուրքերը մինչև 15% բարձրացնելու ուղղությամբ, սակայն դրա համար անհրաժեշտ կլինի առանձին հրամանագիր։
ԱՄՆ Գերագույն դատարանը ուրբաթ օրը որոշել էր, որ 2025 թվականին բազմաթիվ երկրների նկատմամբ մաքսատուրքեր սահմանելու Թրամփի նախորդ որոշումն անօրինական է։ Ի պատասխան՝ նախագահը կիրառել է 1974 թվականի «Առևտրի մասին» օրենքը, որը թույլ է տալիս 150 օր ժամկետով նման սակագներ սահմանել։
Սպիտակ տունը հայտնել է, որ 10% մաքսատուրքերը չեն տարածվի որոշ ապրանքների վրա, այդ թվում՝ Կանադայից և Մեքսիկայից ներմուծվող ապրանքների։
Վաշինգտոնի քաղաքականության փոփոխությունը մտահոգություն է առաջացրել ԱՄՆ առևտրային գործընկերների շրջանում։ Սակայն մինչև 15% բարձրացման հնարավոր դադարը կարող է ժամանակ տրամադրել երկրներին և բիզնեսին՝ բացառություններ կամ արտոնություններ ստանալու համար։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
BRAND: AGHVORIK
2026/04/17/ 11:52 -
Երևանում և մարզերում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն․ հայտնի են հասցեները
2026/04/17/ 11:44 -
ԱԺ նախագահը հանդիպել է Թուրքիայի խորհրդարանի նախագահի հետ
2026/04/17/ 11:42 -
Արդար, թափանցիկ և թվային ապագա․ ՊԵԿ նախագահը հանդիպել է հարկ վճարողների հետ
2026/04/17/ 11:22 -
ԱՄՆ-ն հայտարարել է Իրանի դեմ «Տնտեսական զայրույթ» գործողության մեկնարկի մասին
2026/04/17/ 11:19 -
ԵՄ-ը պատրաստվում է ընդունել ՌԴ դեմ պատժամիջոցների 20-րդ փաթեթը
2026/04/17/ 11:15 -
Ապրիլի 18-ին Հայաստանում կանցկացվեն միջոցառումներ՝ նվիրված հուշարձանների միջազգային օրվան
2026/04/17/ 11:09 -
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
2026/04/17/ 10:32 -
Ապրիլի 16-ի կարևոր լուրերը
2026/04/16/ 20:00 -
Ապրիլի 16-ի բիզնես լուրերը
2026/04/16/ 19:19
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ԱՊՐԻԼԻ 16, 2026 Թ.
ՓՈՂ NEWS. ԱՊՐԻԼԻ 16, 2026 Թ․
Ucom-ի աջակցությամբ ArmDrone համայնքը FPV դրոնների անվճար դասընթացներ է անցկացնում
Սևանում բացվել է Հայաստանի դրամաշրջանառության պատմությանը նվիրված ԿԲ ցուցահանդեսը
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 15, 2026 Թ․