Թրամփը նոր մաքսատուրքեր է սահմանել ԱՄՆ ներմուծվող դեղերի, բեռնատարների և կահույքի վրա
Լուրեր |
Միջոցառումներն ուժի մեջ կմտնեն հոկտեմբերի 1-ից:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է ներմուծման մաքսատուրքերի նոր փաթեթի մասին, որը ներառում է ապրանքանիշային դեղերի 100% և ծանր բեռնատարների 25% մաքսատուրքեր: Միջոցառումներն ուժի մեջ կմտնեն հոկտեմբերի 1-ից:
Թրամփը չի մանրամասնել, թե որ երկրների ապրանքները կենթարկվեն մաքսատուրքերի, կամ արդյոք դա կվերաբերի այն երկրներին, որոնք կնքել են մաքսատուրքային առևտրային համաձայնագրեր Միացյալ Նահանգների հետ։
ԱՄՆ նախագահը նաև հայտարարել է խոհանոցային պահարանների և լոգարանի լվացարանների համար 50% և փափուկ կահույքի համար 30% մաքսատուրքերի սահմանման մասին։
DW-ի փոխանցմամբ՝ այս լուրը հանգեցրել է դեղագործական բաժնետոմսերի կտրուկ անկման ամբողջ Ասիայում։ Չինական կահույքի արտադրողների ինդեքսը նվազել է 1.1%-ով։
Ինչպես գրում է Reuters-ը՝ հղում անելով փորձագետներին, կոմերցիոն մեքենաների ավելի բարձր մաքսատուրքերը կարող են բարձրացնել փոխադրման ծախսերը հենց այն ժամանակ, երբ Թրամփը խոստացել էր նվազեցնել գնաճը, հատկապես առաջին անհրաժեշտության ապրանքների համար։ Թրամփը հայտարարել է, որ ծանր բեռնատարների նոր տուրքերն ուղղված են ամերիկացի արտադրողներին «անբարեխիղճ մրցակցությունից» պաշտպանելուն։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/01 20:20
Մայիսի 1-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/05/01 19:19
Մայիսի 1-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 2-ի կարևոր լուրերը
2026/05/02/ 20:20 -
Հեռախոսից կախվածությո՞ւն ունեք․ փորձեք այս լուծումները
2026/05/02/ 12:30 -
Մայիսի 1-ի կարևոր լուրերը
2026/05/01/ 20:20 -
Մայիսի 1-ի բիզնես լուրերը
2026/05/01/ 19:19 -
ԵՄ-ը կարող է ընդունել հակառուսական պատժամիջոցների 21-րդ փաթեթը մինչև հունիսի վերջ
2026/05/01/ 18:17 -
Մեկ քայլ առաջ. ինչու՞ է անձնական զարգացումը կարևոր կորպորատիվ միջավայրում
2026/05/01/ 17:38 -
Բագրատաշենում կուտակումներ են. ՊԵԿ-ը հորդորում է օգտվել Բավրայի և Գոգավանի անցակետերից
2026/05/01/ 17:32 -
ԵՄ-ն Կիևին հորդորում է չսպասել արագ անդամակցության
2026/05/01/ 17:29 -
Տարեսկզբից ռուս միլիարդատերերի կարողությունն աճել է 16,1 միլիարդ դոլարով
2026/05/01/ 17:23 -
Հայաստանի արտահանումը քառապատկվեց՝ մինչև Ռուսաստանը փակեց պատժամիջոցների շրջանցման ուղին
2026/05/01/ 16:40
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՄԱՅԻՍԻ 2, 2026 Թ.
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 1, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 1, 2026 Թ․
ԱՆՁ, ՄԵԴԻԱ, ԲԻԶՆԵՍ․ վստահություն, ազդեցություն և իրական աճի գաղտնիքը
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 30, 2026 Թ․