ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ Coca-Cola-ն համաձայնել է ԱՄՆ-ում իր ըմպելիքներում շաքարեղեգի շաքար օգտագործել՝ ընկերության պաշտոնյաների հետ բանակցություններից հետո։ Թրամփը շնորհակալություն է հայտնել ընկերության ղեկավարությանը՝ այս քայլի համար։
Coca-Cola-ի խոսնակը հաստատել է, որ շուտով կներկայացնեն նոր առաջարկների մանրամասները՝ ընդգծելով, որ գնահատում են Թրամփի հետաքրքրվածությունը ապրանքանիշով։
ԱՄՆ շուկայում Coca-Cola-ն սովորաբար քաղցրացվում է բարձր ֆրուկտոզային եգիպտացորենի օշարակով, մինչդեռ այլ երկրներում հաճախ օգտագործվում է շաքարեղեգի շաքար։ Առողջապահական փորձագետները խորհուրդ են տալիս սահմանափակել շաքարի օգտագործումը՝ նշելով, որ երկու տարբերակների միջև էական տարբերություններ չեն արձանագրվել։
Աղբյուր` Ведемости

