Թրամփը Ռուսաստանի դեմ եվրոպական պատժամիջոցները համարում է ոչ այնքան խիստ
Լուրեր |
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ պատրաստ է խստացնել Ռուսաստանի դեմ ԱՄՆ պատժամիջոցները՝ պայմանով, որ Եվրոպան նույնպես խստացնի իր սահմանափակումները՝ Վաշինգտոնի գործողություններին համապատասխան։
Մեկ օր առաջ Դոնալդ Թրամփը իր Truth Social սոցիալական ցանցում նամակ էր հրապարակել, որում ասվում էր, որ ինքը «պատրաստ է լուրջ պատժամիջոցներ կիրառելու Ռուսաստանի դեմ, եթե ՆԱՏՕ-ի բոլոր երկրները համաձայնեն դրանց և սկսեն նույնը անել, և եթե ՆԱՏՕ-ի բոլոր երկրները դադարեն նավթ գնել Ռուսաստանից»։
Ամերիկացի նախագահը Հյուսիսատլանտյան դաշինքի որոշ անդամների կողմից ռուսական նավթի գնումը անվանել է «շոկային»` հավելելով, որ դա թուլացնում է ՆԱՏՕ-ի բանակցային դիրքերը և դաշինքի ազդեցությունը Մոսկվայի վրա։
Սեպտեմբերի սկզբին եվրոպացի առաջնորդների հետ տեսակոնֆերանսի ժամանակ Թրամփը նրանց մեղադրել է ռուսական նավթ գնելու միջոցով Ուկրաինայում «պատերազմը ֆինանսավորելու» համար և կոչ է արել կտրել Մոսկվային եկամտի այդ աղբյուրից, ինչպես նաև ճնշում գործադրել Չինաստանի վրա այդ հարցում։
Ռուսաստանի և Ուկրաինայի միջև լայնածավալ պատերազմ սկսվելուց հետո եվրոպական երկրների կողմից ռուսական նավթի գնումների ծավալը կտրուկ նվազել է։ Մինչ օրս, ըստ Եվրահանձնաժողովի, Սլովակիան և Հունգարիան ԵՄ միակ անդամներն են, որոնք չեն հրաժարվել նման մատակարարումներից։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/01 20:20
Մայիսի 1-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/05/01 19:19
Մայիսի 1-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 2-ի կարևոր լուրերը
2026/05/02/ 20:20 -
Հեռախոսից կախվածությո՞ւն ունեք․ փորձեք այս լուծումները
2026/05/02/ 12:30 -
Մայիսի 1-ի կարևոր լուրերը
2026/05/01/ 20:20 -
Մայիսի 1-ի բիզնես լուրերը
2026/05/01/ 19:19 -
ԵՄ-ը կարող է ընդունել հակառուսական պատժամիջոցների 21-րդ փաթեթը մինչև հունիսի վերջ
2026/05/01/ 18:17 -
Մեկ քայլ առաջ. ինչու՞ է անձնական զարգացումը կարևոր կորպորատիվ միջավայրում
2026/05/01/ 17:38 -
Բագրատաշենում կուտակումներ են. ՊԵԿ-ը հորդորում է օգտվել Բավրայի և Գոգավանի անցակետերից
2026/05/01/ 17:32 -
ԵՄ-ն Կիևին հորդորում է չսպասել արագ անդամակցության
2026/05/01/ 17:29 -
Տարեսկզբից ռուս միլիարդատերերի կարողությունն աճել է 16,1 միլիարդ դոլարով
2026/05/01/ 17:23 -
Հայաստանի արտահանումը քառապատկվեց՝ մինչև Ռուսաստանը փակեց պատժամիջոցների շրջանցման ուղին
2026/05/01/ 16:40
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՄԱՅԻՍԻ 2, 2026 Թ.
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 1, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 1, 2026 Թ․
ԱՆՁ, ՄԵԴԻԱ, ԲԻԶՆԵՍ․ վստահություն, ազդեցություն և իրական աճի գաղտնիքը
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 30, 2026 Թ․