Թրամփը հայտարարում է Կանադայում արտադրված ինքնաթիռների հավաստագրերի չեղարկման մասին
Լուրեր |
Թրամփի հայտարարության համաձայն՝ որոշման հիմքում ընկած է Կանադայի կողմից Gulfstream 500, 600, 700 և 800 ինքնաթիռների հավաստագրման մերժումը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սոցիալական ցանցերում հայտարարություն է հրապարակել, ըստ որի՝ Միացյալ Նահանգները չեղարկում է Bombardier Global Express ինքնաթիռների, ինչպես նաև Կանադայում արտադրված բոլոր ինքնաթիռների հավաստագրերը։
Թրամփի հայտարարության համաձայն՝ որոշման հիմքում ընկած է Կանադայի կողմից Gulfstream 500, 600, 700 և 800 ինքնաթիռների հավաստագրման մերժումը։ ԱՄՆ նախագահի խոսքով՝ այդ մոդելները հանդիսանում են երբևէ արտադրված ամենամեծ և տեխնոլոգիապես ամենաառաջադեմ ինքնաթիռներից, սակայն Կանադան տարիներ շարունակ հրաժարվել է դրանք հավաստագրել։
Հայտարարությունում նշվում է, որ հավաստագրերի չեղարկումը ուժի մեջ կմնա մինչև Gulfstream ընկերության արտադրանքը Կանադայում լիարժեք հավաստագրվի։ Թրամփը նաև պնդել է, որ Կանադան հավաստագրման գործընթացի միջոցով փաստացի սահմանափակում է Gulfstream-ի արտադրանքի վաճառքը երկրի տարածքում։
ԱՄՆ նախագահը հավելել է, որ եթե ստեղծված իրավիճակը չլուծվի կարճ ժամանակահատվածում, ապա Կանադայից Միացյալ Նահանգներ արտահանվող բոլոր ինքնաթիռների նկատմամբ կկիրառվի 50 տոկոս մաքսատուրք։
Հայտարարությունը կարող է ազդեցություն ունենալ ԱՄՆ–Կանադա ավիացիոն և առևտրատնտեսական հարաբերությունների վրա՝ հատկապես բիզնես ավիացիայի ոլորտում։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/04/14 20:00
Ապրիլի 14-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/04/14 19:19
Ապրիլի 14-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Ապրիլի 14-ի կարևոր լուրերը
2026/04/14/ 20:00 -
Ապրիլի 14-ի բիզնես լուրերը
2026/04/14/ 19:19 -
Ճկուն պայմաններ՝ հիփոթեքային վարկը ԱրարատԲանկ տեղափոխելիս
2026/04/14/ 17:30 -
Հայկական կոնյակի արտադրությունը շարունակում է նվազել
2026/04/14/ 17:07 -
Կսահմանափակվի վտանգավոր բովանդակությունը տեսալսողական մեդիայում
2026/04/14/ 17:03 -
Իտալիան դադարեցնում է Իսրայելի հետ պաշտպանական համագործակցության երկարաձգումը
2026/04/14/ 17:01 -
Դոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն թանկացել է
2026/04/14/ 16:58 -
Lufthansa-ի գործադուլը կարող է դառնալ վերջին տասնամյակի ամենախոշոր բողոքի ակցիան․ Bloomberg
2026/04/14/ 16:56 -
Ոստիկանները կանխել են շնամարտը
2026/04/14/ 16:54 -
Գերմանիան նոր ռազմական աջակցություն է տրամադրում Ուկրաինային
2026/04/14/ 16:51
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 14, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ԱՊՐԻԼԻ 14, 2026 Թ․
Աթենք․ վստահության հասցե․ արտադրամասից ցուցափեղկ՝ վստահության շղթա
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 13, 2026 Թ․