Թրամփը հայտարարել է Պուտինի և Զելենսկու հանդիպման նախապատրաստման մեկնարկի մասին
Լուրեր |
Զելենսկին ընդգծել է, որ պատրաստ է Պուտինի հետ հանդիպման «ցանկացած ձևաչափի»:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սկսել է նախապատրաստվել Ռուսաստանի և Ուկրաինայի առաջնորդներ Վլադիմիր Պուտինի և Վոլոդիմիր Զելենսկու բանակցություններին: Այս մասին նա հայտարարել է իր Truth Social սոցցանցում Եվրամիության երկրների ղեկավարների և Զելենսկու հետ բանակցություններից հետո։
Թրամփի խոսքով՝ Ռուսաստանի և Ուկրաինայի հետ համակարգմամբ կզբաղվեն Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, պետքարտուղար Մարկո Ռուբիոն, ինչպես նաև ԱՄՆ առաջնորդի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը:
Զելենսկին նշել է, որ ռուսական կողմն է խնդրել հանդիպում անցկացնել ամերիկյան վարչակազմի միջոցով։ Երկկողմ հանդիպումից հետո, կսկսվեն Դոնալդ Թրամփի մասնակցությամբ եռակողմ հանդիպման աշխատանքները։
Զելենսկին ընդգծել է, որ պատրաստ է Պուտինի հետ հանդիպման «ցանկացած ձևաչափի»: Հստակ ամսաթիվ չի նշվում, սակայն Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ կողմերը կհանդիպեն առաջիկա երկու շաբաթվա ընթացքում:Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ավարտվել են Թրամփի և Զելենսկու և եվրոպացի առաջնորդների հետ հանդիպումը։
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Fox News-ի եթերում ասել էր, որ ներկա է եղել Դոնալդ Թրամփի՝ Վլադիմիր Պուտինին ուղղված հեռախոսազանգին, որը տեղի է ունեցել Վաշինգտոնում Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու և եվրոպական առաջնորդների հետ ԱՄՆ առաջնորդի հանդիպման ժամանակ։ Նա ընդգծել էր, որ և՛ Ռուսաստանը, և՛ Ուկրաինան ստիպված կլինեն տարածքային զիջումների գնալ՝ խաղաղ համաձայնության հասնելու համար։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/05 20:20
Մայիսի 5-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/05/05 19:19
Մայիսի 5-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 5-ի կարևոր լուրերը
2026/05/05/ 20:20 -
Մայիսի 5-ի բիզնես լուրերը
2026/05/05/ 19:19 -
Մարդկանց սթրեսի են ենթարկում բոլոր այն լուրերը, որոնք կապ չունեն իրենց բնակավայրի հետ․ Media Insights Project-ի հետազոտությունը
2026/05/05/ 18:17 -
Defanse Housing. երբ խոստումը դառնում է իրականություն
2026/05/05/ 17:21 -
Սևանա լճի մակարդակը բարձրացել է
2026/05/05/ 17:16 -
ԱՄՆ ԶՈւ-ն մտադիր չէ ներխnւժել Իրանի ջրային կամ օդային տարածք. Պենտագոնի ղեկավար
2026/05/05/ 16:32 -
Հայաստանի համախառն միջազգային պահուստները 2025 թվականի վերջի դրությամբ կազմել են 5,086 միլիարդ դոլար
2026/05/05/ 16:21 -
ՀՀ-ն ու Ֆրանսիան ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր են ստորագրել․ որոնք են հիմնական ուղղությունները
2026/05/05/ 16:11 -
Մոսկվայի բոլոր օդանավակայանները դադարեցրել են թռիչքները
2026/05/05/ 16:04 -
Կրակոցներ՝ Երևանում. հիվանդանոց տեղափոխված տղամարդը մահացել է
2026/05/05/ 16:01
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 5, 2026 Թ․
https://youtu.be/vgZayNc6T6U
Defanse Housing. երբ խոստումը դառնում է իրականություն
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 4, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 4, 2026 Թ․