«Թրամփի ճանապարհը» կարող է ազդել Հայաստանի՝ ԵԱՏՄ-ին անդամակցության վրա. Կոպիրկին
Լուրեր |
Կոպիրկինի գնահատմամբ՝ հետագա զարգացումները պետք է հաշվի առնեն տարածաշրջանի բոլոր շահագրգիռ երկրների և նրանց հարևանների շահերը։
Ռուսաստանը ուշադիր հետևում է Վաշինգտոնում հայտարարված «Թրամփի ճանապարհ միջազգային խաղաղության և բարգավաճման համար» հայ-ամերիկյան նախագծի շուրջ զարգացումներին։ Այդ մասին «Ноев Ковчег» թերթին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
Դեսպանի խոսքով՝ մինչ այս պահը նախաձեռնության վերաբերյալ հայտնի է միայն դրա անվանումը, իսկ գործնական իրականացման ուղղությամբ աշխատանքներ դեռ չեն սկսվել։ Նա նշել է, որ Ռուսաստանի դիրքորոշումը կհստակեցվի այն փուլում, երբ նախաձեռնությունը ստանա կոնկրետ բովանդակություն։
Կոպիրկինը նաև ընդգծել է, որ նախագիծը կարող է ազդեցություն ունենալ Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանը անդամակցության վրա, քանի որ Հայաստանի տարածքով ապրանքների տարանցման կարգավորումները ենթակա են ԵԱՏՄ իրավական դաշտին։
ՌԴ դեսպանը հայտնել է, որ Ռուսաստանը պատրաստ է հայ գործընկերների հետ անցկացնել առարկայական խորհրդակցություններ։ Նրա խոսքով՝ Մոսկվան շարունակաբար աջակցել է Հարավային Կովկասում տրանսպորտային կապերի ապաշրջափակմանը, հատկապես հաշվի առնելով, որ այդ գործընթացների հիմքում ընկած են 2020–2022 թվականներին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև ձեռք բերված եռակողմ համաձայնությունները։
Կոպիրկինի գնահատմամբ՝ հետագա զարգացումները պետք է հաշվի առնեն տարածաշրջանի բոլոր շահագրգիռ երկրների և նրանց հարևանների շահերը։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
«Մեծ ալիքը» դեռ առջևում է և կլինի շատ շուտով. Թրամփ
2026/03/03/ 13:01 -
Մարտի 5-ից հետո կենսաթոշակ կամ նպաստ ստանալու համար բանկի ընտրությունը կիրականացվի ինքնաշխատ
2026/03/03/ 12:59 -
Մեկնարկում է բազմաբնակարան շենքերի կառավարիչների վերապատրաստման գործընթացը
2026/03/03/ 12:55 -
Համաշխարհային բանկը 70,4 մլն եվրոյի վարկ կտրամադրի Հայաստանին
2026/03/03/ 12:11 -
Մարտի 4-ին Մասկատ-Երևան չվերթի տոմսեր ունեցողիները անվճար կտեղափոխվեն Մասկատ. ԱՄԷ-ում ՀՀ դեսպանություն
2026/03/03/ 12:10 -
Գործարար Ումար Ջաբրաիլովի ինքնասպանությունը․ ինչ է հայտնի հանգամանքների մասին
2026/03/03/ 11:58 -
Հորմուզի նեղուց․ ինչու այն կենսական նշանակություն ունի նավթի մատակարարումների համար
2026/03/03/ 11:48 -
Դպրոցականների շրջանում համատարած թմրամիջոցներ օգտագործելու վերաբերյալ պնդումներն անհիմն են․ ՆԳՆ խոսնակ
2026/03/03/ 11:44 -
Նավթի գներն աճում են երրորդ օրն անընդմեջ՝ Մերձավոր Արևելքում լարվածության ֆոնին
2026/03/03/ 11:40 -
Մարտի 3-ից էլեկտրոնային կառավարման համակարգերը որոշ ժամանակով հասանելի չեն լինելու․ ՊԵԿ
2026/03/03/ 11:38
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 2, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 2, 2026 Թ․
TOON EXPO. նախապատրաստական փուլ
AI NEWS | Ռոբոտները արդեն աշխատում են․ ի՞նչ է փոխվում շուկայում
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՄԱՐՏԻ 1, 2026 Թ.