ABNews

TRIPP-ը կարող է դառնալ տարածաշրջանում առևտրի կենտրոնական հանգույց. ԱՄՆ պետքարտուղար

Լուրեր | 2026/06/03 15:27

TRIPP-ը կարող է դառնալ տարածաշրջանում առևտրի կենտրոնական հանգույց. ԱՄՆ պետքարտուղար

Պետքարտուղար Մարկո Ռուբիոն Սենատում ներկայացրել է տարածաշրջանային ենթակառուցվածքներում ամերիկյան ընկերությունների մասնակցության հեռանկարները

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի լսումների ժամանակ անդրադարձել է Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ստորագրված TRIPP շրջանակային համաձայնագրին։

Ըստ պետքարտուղարի՝ նախագիծը հանդիսանում է Հայաստանի և Ադրբեջանի միջև պատրաստվող խաղաղության համաձայնագրի բաղկացուցիչ տարրերից մեկը, քանի որ կարգավորում է տարածաշրջանային հաղորդակցության ուղիների հասանելիության խնդիրը։ Համաձայնագիրը միտված է Հայաստանի տարանցիկ դիրքի փոփոխությանը և տարածաշրջանային առևտրային հանգույցի ձևավորմանը, ինչպես նաև վերջին շրջանում երկկողմ դիվանագիտական հարաբերությունների ակտիվացմանը։

ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը շեշտել է, որ ծրագրի գործնական փուլում հիմնական ուշադրությունը կենտրոնացվելու է ենթակառուցվածքային՝ երկաթուղային և ավտոմոբիլային ճանապարհների շինարարության մեջ մասնավոր կապիտալի ներգրավման վրա։ Ամերիկյան կողմը պատրաստակամություն է հայտնել ապահովել իր ընկերությունների մասնակցությունը տնտեսական գործընթացներին՝ հայկական ձեռնարկությունների հետ համագործակցության ձևաչափով՝ բացառելով շուկայական մենաշնորհի ձևավորումը։

Միևնույն ժամանակ, Ռուբիոն նշել է տարածաշրջանում Ռուսաստանի Դաշնության դիրքորոշման մասին՝ հայտնելով, որ առկա են տվյալներ հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում Մոսկվայի կողմից Հայաստանի գործող կառավարության վերընտրությանը խոչընդոտելու միտումների վերաբերյալ, ինչը պայմանավորված է Երևանի և Վաշինգտոնի միջև տնտեսական ու քաղաքական գործակցության աճով։

2026 թվականի մայիսի 26-ին ԱՄՆ պետքարտուղարի՝ Երևան կատարած այցի շրջանակներում Հայաստանն ու ԱՄՆ-ն նախաստորագրել են TRIPP նախագծի վերաբերյալ շրջանակային համաձայնագիրը:

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը