Այս տարվա ընթացքում արդեն երկրորդ անգամ բանկի կամավորները վերադարձել են Գեղարքունիքի մարզի Ծաղկունք գյուղի հարակից շրջան՝ ծառատունկ իրականացնելու, ինչպես նաև նախորդ ծառատունկի արդյունքները տեսնելու և ապագա անտառի հիմքը շարունակելու համար։
Ակբա բանկի և «Իմ անտառ Հայաստան» կազմակերպության գործընկերությունը շուրջ հինգ տարվա պատմություն ունի. այս տարիների ընթացքում համատեղ հազարավոր ծառեր են տնկվել Հայաստանի տարբեր շրջաններում։
«2021թ.-ին Ակբա բանկը դարձավ մեր առաջին գործընկերը և տնկեց առաջին 2500 ծառը։ Հայաստանի համար շատ կարևոր է, որ Ակբա բանկի նման գործընկերները շատ լինեն, և մենք կարողանանք փոխել մարդկանց մոտեցումը բնապահպանական խնդիրները լուծելու առումով։ Ակբա բանկի մոտեցումը շատ օգնեց մեզ, որովհետև այն վարակիչ դարձավ մյուս ընկերությունների համար։ Բոլորը սկսեցին ավելի խորը գիտակցել, թե ինչ կարևոր է բնապահպանական խնդիրների լուծումը»,- նշել է «Իմ անտառ Հայաստանի» կորպորատիվ հաճախորդների հետ աշխատող բաժնի ղեկավար Ալինա Կարապետյանը։
«Իմ անտառ Հայաստան» կազմակերպությունը նախատեսում է առաջիկա տասը տարիների ընթացքում ավելի քան 15 միլիոն ծառ տնկել, որի արդյունքում կունենանք էկոլոգիապես ավելի մաքուր ու կանաչ Հայաստան։
Մանրամասն՝ տեսանյութում։
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից
*գովազդ

