Տարածաշրջանի տրանսպորտային ենթակառուցվածքների սպասվող բացումը նոր հնարավորություններ է բացելու մեզ համար հանքարդյունաբերության ոլորտում. Փաշինյան
Լուրեր |
Տարածաշրջանի տրանսպորտային ենթակառուցվածքների սպասվող բացումը նոր հնարավորություններ է բացելու մեզ համար հանքարդյունաբերության ոլորտում. Փաշինյան
Հանքարդյունաբերությունը գիտելիքահեն ոլորտ է, քանի որ արդյունավետ հանքարդյունաբերությունը պահանջում է բարձր որակի մասնագետներ, ընդ որում՝ ոչ թե մեկ, այլ բազմաթիվ ուղղությունների բարձր որակի մասնագետներ։ Այդ մասին Ծաղկաձորում մեկնարկած Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Նկատի ունեմ հանքարդյունաբերությունը կրթության լոկոմոտիվ է, նաև տնտեսության լոկոմոտիվ է, որովհետև հանքը շահագործելու համար բազմաթիվ այլ տնտեսվարողներ են աշխատում, և գործունեության բազմաթիվ այլ ձևեր են զարգանում։ Ես պարզապես ուզում եմ, որ մենք ուշադրություն հրավիրենք այն փաստի վրա, որ հանքարդյունաբերությունը Հայաստանի ներսում մարդկանց մասնագիտական կարիերա անելու շատ մեծ հնարավորություններ է տալիս, և ինչքան բարձրացնենք մեր հանքարդյունաբերության ստանդարտը, այնքան ավելի կշատանան բարձր որակավորում ունեցող մասնագետները»,- ասաց նա՝ ընդգծելով, որ ոլորտում բանվորական ուժի պահանջարկ կա նաև:
Փաշինյանը կարևորեց նաև հանքարդյունաբերության ոլորտի շուրջ խոսակցություն և երկխոսություն ծավալելը՝ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ տեխնոլոգիաները մի իքս պահի զարգանալու են. «Խոսակցությունը պետք է լինի ինչ անել, որպեսզի մեր երկրում հանքարդյունաբերությունը համապատասխանի ավելի բարձր ստանդարտների՝ թեկուզ միավոր հանքանյութից մետաղի կամ կորզման տոկոսի հետ կապված»:
Վարչապետը մեծագույն խնդիր որակեց նաև այն, որ Հայաստանը ստիպված է հանքանյութ արտահանել: Կարծիք հայտնեց, թե հարկավոր է ոլորտը զարգացնել այն ուղղությամբ, որ հանքանյութի մշակման շղթան հնարավորինս երկարացվի և հնարավորինս բերվի վերջնական արտադրանքի, որովհետև դա կենթադրի լրացուցիչ աշխատատեղեր, լրացուցիչ եկամուտներ պետական բյուջեի համար, լրացուցիչ բարձր որակավորման մասնագետների պահանջարկ, լրացուցիչ ներդրումներ տնտեսության, կրթության ոլորտներում, ինչպես նաև՝ բարեկեցության նոր աստիճան:
«Հույս ունեմ, որ առաջիկա գործընթացները, այդ թվում՝ տարածաշրջանային, ավելի նպաստավոր կդարձնեն միջավայրն այս առումով, որովհետև Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը և տարածաշրջանի տրանսպորտային ենթակառուցվածքների սպասվող բացումը, որն առաջիկայում անպայման տեղի կունենա, նոր հնարավորություններ է բացելու մեզ համար այս ոլորտում»,- ասաց նա՝ հավելելով, որ պետք է մտածել, թե ինչ պետք է անել, որ Հայաստանում արդյունավետ պղնձաձուլարան ունենալու պայմանավորվածությունն իրականություն դառնա:
«Բայց նույնիսկ սա շղթայի ավարտը չէ, որովհետև եթե մենք արդեն ձուլակտորներ կամ մետաղ ենք ստանում, պետք է մտածել այդ շղթայի հետագա երկարացման մասին, որպեսզի պղնձի արտադրանքը կամ այն արտադրանքները, որի մեջ պղինձը լայնորեն օգտագործվում է, Հայաստանում այդպիսի արդյունաբերական պլատֆորմներ և ներդրումներ նույնպես լինեն: Նույնը վերաբերում է ոսկուն: Եվ սա էլ մի խնդիր է, որ չափազանց կարևոր է»,- ասաց նա:
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/01 20:20
Մայիսի 1-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/05/01 19:19
Մայիսի 1-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 2-ի կարևոր լուրերը
2026/05/02/ 20:20 -
Հեռախոսից կախվածությո՞ւն ունեք․ փորձեք այս լուծումները
2026/05/02/ 12:30 -
Մայիսի 1-ի կարևոր լուրերը
2026/05/01/ 20:20 -
Մայիսի 1-ի բիզնես լուրերը
2026/05/01/ 19:19 -
ԵՄ-ը կարող է ընդունել հակառուսական պատժամիջոցների 21-րդ փաթեթը մինչև հունիսի վերջ
2026/05/01/ 18:17 -
Մեկ քայլ առաջ. ինչու՞ է անձնական զարգացումը կարևոր կորպորատիվ միջավայրում
2026/05/01/ 17:38 -
Բագրատաշենում կուտակումներ են. ՊԵԿ-ը հորդորում է օգտվել Բավրայի և Գոգավանի անցակետերից
2026/05/01/ 17:32 -
ԵՄ-ն Կիևին հորդորում է չսպասել արագ անդամակցության
2026/05/01/ 17:29 -
Տարեսկզբից ռուս միլիարդատերերի կարողությունն աճել է 16,1 միլիարդ դոլարով
2026/05/01/ 17:23 -
Հայաստանի արտահանումը քառապատկվեց՝ մինչև Ռուսաստանը փակեց պատժամիջոցների շրջանցման ուղին
2026/05/01/ 16:40
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՄԱՅԻՍԻ 2, 2026 Թ.
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 1, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 1, 2026 Թ․
ԱՆՁ, ՄԵԴԻԱ, ԲԻԶՆԵՍ․ վստահություն, ազդեցություն և իրական աճի գաղտնիքը
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 30, 2026 Թ․