ԱրարատԲանկն առաջարկում է տեղափոխել հիփոթեքային վարկը այլ բանկերից կամ վարկային կազմակերպություններից՝ մարելով այն առավել ցածր տոկոսադրույքով և շահավետ պայմաններով։
Առնվազն 1 տարի սպասարկված հիփոթեքային
վարկը հնարավոր է տեղափոխել ԱրարատԲանկ 12․25%-ով՝
առաջին 3 տարին հաստատուն, այնուհետև ճշգրտվող տոկոսադրույքով։ Տարեկան փաստացի տոկոսադրույքը՝ 12․96-12․97%։
Թեթևացնելով ֆինանսական հոգսը՝
հաճախորդը կարող է երկարաձգել վարկի մարման ժամկետը մինչև 25 տարի՝ նվազեցնելով ամսական
վճարումների չափը։
Վարկի գումարը՝ 5 մլն ՀՀ դրամից
մինչև 150 մլն ՀՀ դրամ։
Գրավադրման բոլոր ծախսերը հոգում
է բանկը․ անշարժ գույքի միասնական
տեղեկանքի, նոտարական վավերացման, գրավի իրավունքի գրանցման և գնահատման վճարները կատարվում են
բանկի կողմից։
Հայտի սպասարկման վճար սահմանված
չէ, չեն պահանջվում նաև եկամուտը հավաստող փաստաթղթեր, ապահովագրություն և վարկային
փաթեթի սպասարկման վճար։
Հաճախորդներին հնարավորինս պարզ
և արագ ծառայություն մատուցելու նպատակով՝ վարկունակությունը գնահատելիս չի դիտարկվում
այլ վարկերի գծով ծանրաբեռնվածությունը։
Առաջարկը գործում է մինչև 2026
թվականի հունվարի 30-ը ներառյալ։
«Արի մեզ մոտ»՝ թեթևացնելու ֆինանսական ծանրաբեռնվածությունը
տանիք ունենալու ճանապարհին։
Առաջարկի մանրամասներին ծանոթանալու համար այցելեք ԱրարատԲանկի ցանկացած մասնաճյուղ
կամ զանգահարեք +374 10 59 23 23:
ԱրարատԲանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ
կողմից:

