Transavia բյուջետային ավիաընկերությունը հայտարարել է, որ մայիս և հունիս ամիսներին կչեղարկի որոշ չվերթներ։
Պատճառը Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի պատերազմի հետևանքով ավիավառելիքի գների կտրուկ աճն է։
Ընկերության տվյալներով՝ չեղարկումները կազմում են ընդհանուր չվացուցակի մոտ երկու տոկոսը։
Ուղևորներին առաջարկվելու է տոմսերի անվճար վերամրագրում կամ գումարի ամբողջական վերադարձ։
Վառելիքի թանկացումը պայմանավորված է Հորմուզի նեղուցի աշխատանքի խաթարմամբ, որը համարվում է էներգակիրների մատակարարման կարևորագույն ուղիներից մեկը։
Ստեղծված իրավիճակը շարունակում է ազդեցություն ունենալ ավիացիոն ոլորտի վրա՝ բարձրացնելով փոխադրումների ծախսերը և ստիպելով ընկերություններին վերանայել իրենց չվացուցակները։

