ABNews

Թրամփը հրապարակել է Հորմուզի նեղուցի քարտեզը, որտեղ այն ստացել է «Թրամփի նեղուց» անվանումը

Միջազգային անցուդարձ | 2026/09/26 11:16

Թրամփը հրապարակել է Հորմուզի նեղուցի քարտեզը, որտեղ այն ստացել է «Թրամփի նեղուց» անվանումը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Socialսոցիալական ցանցում հրապարակել է Հորմուզի նեղուցի պատկերը, որտեղ ջրային ուղին նշված է որպես «Թրամփի նեղուց» («Trump Strait»)։

Գրառումը հաջորդել է Թեհրանի այն առաջարկին, ըստ որի՝ Իրանը պատրաստ էր մեկ շաբաթվա ընթացքում բացել նեղուցը, եթե Վաշինգտոնը կատարի իրենց առաջադրած պայմանները։

Թեհրանի այս քայլը հնչել էր երկու երկրների միջև ընթացող բանակցությունների ֆոնին։ Ավելի վաղ, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի աշխատանքներն ավարտելուց հետո, Նյու Յորքից հեռացել էր Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ Նրա այցի ընթացքում ամերիկյան և իրանական կողմերն անուղղակի քննարկումներ էին անցկացրել տարածաշրջանային հակամարտության և Հորմուզի նեղուցի շուրջ։

Թեհրանը նախկինում էլ էր նեղուցով ազատ նավարկության վերականգնումը պայմանավորում ԱՄՆ-ի քայլերով։ Սակայն, ինչպես հայտնում է The Wall Street Journal-ը, Թրամփը մերժել է իրանական կողմի առաջարկը և չի բացառվում, որ ԱՄՆ-ում միջանկյալ ընտրություններից հետո վերսկսի Իրանի ուղղությամբ հարվածները։

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը