ABNews

Թրամփը հայտարարել է իռլանդական վիսկիի համար մաքսատուրքերը չեղարկելու մասին

Միջազգային անցուդարձ | 2026/09/14 11:12

Թրամփը հայտարարել է իռլանդական վիսկիի համար մաքսատուրքերը չեղարկելու մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պատրաստվում է չեղարկել իռլանդական վիսկիի ներմուծման համար ԱՄՆ-ի սահմանած 10 տոկոս մաքսատուրքը։ Հայտարարությունը նա արել է Իռլանդիայի բաց առաջնության գոլֆի մրցաշարի հաղթողին գավաթը հանձնելուց առաջ։

Մրցաշարն անցկացվել է Թրամփի ընտանիքին պատկանող գոլֆի ակումբում։ Նախագահի հայտարարությունը ներկաներն ընդունել են ոգևորությամբ։

Թրամփի խոսքով՝ մաքսատուրքը չեղարկելու խնդրանքով իրեն դիմել են, մասնավորապես, Իռլանդիայի վարչապետ Միխոլ Մարտինը և իռլանդացի հայտնի գոլֆիստ Շեյն Լոուրին։ ԱՄՆ նախագահը նշել է, որ տարբեր կողմերից բազմաթիվ կոչեր է ստացել և որոշել է չեղարկել իռլանդական վիսկիի նկատմամբ սահմանված մաքսատուրքը։

Միաժամանակ, Թրամփի հայտարարությունից հետո մաքսատուրքի պաշտոնական չեղարկման ժամկետներն ու ընթացակարգը դեռևս չեն ներկայացվել։

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը