ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social-ում հրապարակել է ինֆոգրաֆիկա, որի համաձայն՝ Հորմուզի նեղուցով անցնող նավթի ծավալները վերականգնվել են՝ հասնելով օրական 18 մլն բարելի՝ Մերձավոր Արևելքում հակամարտության սկսվելուց առաջ գրանցված օրական 20 մլն բարելի համեմատ։
«Հորմուզի նեղուցով նավթի մատակարարումների ծավալները վերականգնվել են»,- գրված է լուսանկարի վրա։
ԱՄՆ էներգետիկայի նախարար Քրիս Ռայթը ավելի վաղ CNBC հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել էր, որ սեպտեմբերի 1-ին Հորմուզի նեղուցով նավթի մատակարարումների ծավալները գերազանցել են 17 մլն բարել նավթը։



