ABNews

Թրամփը Apple-ին խնդրել է քարտեզներում «Օնտարիո» լճի անունը փոխել

Միջազգային անցուդարձ | 2026/09/01 15:40

Թրամփը Apple-ին խնդրել է քարտեզներում «Օնտարիո» լճի անունը փոխել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Apple-ին խնդրել է իր քարտեզային հավելվածում Օնտարիո լճի անունը փոխել «Ամերիկայի լիճ» (Lake America) անվանմամբ։ Այս մասին հայտնել է ԱՄՆ ներքին գործերի նախարար Դագ Բերգումը։ Նրա խոսքով՝ Թրամփն անձամբ դիմել է Apple-ին, և ինքը վստահ է, որ նոր անվանումը շուտով կհայտնվի ընկերության քարտեզներում։ Apple-ը դեռևս պաշտոնապես չի մեկնաբանել հարցը։

Միևնույն ժամանակ Google Maps-ը ԱՄՆ-ում արդեն սկսել է լիճը ցուցադրել որպես «Ամերիկայի լիճ», մինչդեռ Կանադայում պահպանվել է «Օնտարիո լիճ» անվանումը։ Այլ երկրներից օգտվողներին Google-ը ցույց է տալիս երկու անվանումները։

Սա Թրամփի կողմից միջազգային սահմաններով տարածվող ջրային տարածքի անվանափոխության առաջին դեպքը չէ։ Նախորդ տարի նա հրահանգել էր Մեքսիկական ծոցը վերանվանել «Ամերիկայի ծոց», որից հետո Apple-ն ու Google-ը ԱՄՆ-ի իրենց քարտեզներում փոխել էին անվանումը։

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը