Թրամփը Սպիտակ տանը ընթրիքի կհրավիրի բոլոր տեխնոլոգիական գործադիր տնօրեններին, բացի Մասկից. Associated Press
Լուրեր |

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հինգշաբթի երեկոյան Սպիտակ տանը ընթրիքի կհրավիրի տեխնոլոգիական ոլորտի առաջատար գործադիր տնօրեններին, հաղորդում է Associated Press-ը։
Ըստ Սպիտակ տան՝ հյուրերի ցանկում կլինեն Microsoft-ի համահիմնադիր Բիլ Գեյթսը, Apple-ի գործադիր տնօրեն Թիմ Քուքը, Meta-ի գործադիր տնօրեն Մարկ Ցուկերբերգը և աշխարհի ամենամեծ արհեստական բանականության և տեխնոլոգիական ընկերությունների տասնյակ այլ գործադիր տնօրեններ։
Հյուրերի ցանկից բացակայում է Իլոն Մասկը, որը նախկինում Թրամփի մտերիմ դաշնակիցն էր, որին հանրապետական նախագահը նշանակել էր կառավարության արդյունավետությունը բարելավելու համար ծախսերը կրճատող գերատեսչություն ղեկավար։ Այս տարվա սկզբին Մասկը հրապարակայնորեն խզեց հարաբերությունները Թրամփի հետ։
Ընթրիքը կանցկացվի Վարդերի այգում, որտեղ Թրամփը վերջերս խոտածածկ մարգագետին էր հարթեցրել և սեղաններ, աթոռներ հովանոցներ էր տեղադրել, որոնք զարմանալիորեն նման են Ֆլորիդա նահանգի Պալմ Բիչ քաղաքում գտնվող իր Mar-a-Lago ակումբի բացօթյա միջավայրին։
«Սպիտակ տան վարդերի այգու ակումբը Վաշինգտոնի և, հնարավոր է, աշխարհի ամենահայտնի վայրն է,- հայտարարության մեջ ասել է Սպիտակ տան խոսնակ Դեյվիս Ինգլը,- Նախագահը անհամբեր սպասում է բիզնեսի, քաղաքական և տեխնոլոգիական առաջնորդներին այս և շատ այլ ընթրիքների հրավիրելու հնարավորությանը՝ գեղեցիկ նոր վարդերի այգու բակում»։
Միջոցառումը կհետևի Սպիտակ տան արհեստական բանականության կրթության հարցերով նոր աշխատանքային խմբի նիստին, որը կգլխավորի առաջին տիկին Մելանյա Թրամփը։
Հինգշաբթի նախագահական ընթրիքին մանակցողներից առնվազն մի քանիսը, ինչպես սպասվում է, կմասնակցեն աշխատանքային խմբին, որի նպատակն է Ամերիկայի երիտասարդության շրջանում արհեստական բանականության կրթության առաջխաղացումը։
Սպիտակ տունը հաստատել է, որ ընթրիքի հրավիրյալների ցանկում կլինեն նաև Google-ի հիմնադիր Սերգեյ Բրինը և գործադիր տնօրեն Սունդար Պիչայը, Microsoft-ի գործադիր տնօրեն Սաթյա Նադելան, OpenAI-ի գործադիր տնօրեն Սեմ Ալտմանը և հիմնադիր Գրեգ Բրոքմանը, Oracle-ի գործադիր տնօրեն Սաֆրա Կացը, Blue Origin-ի գործադիր տնօրեն Դեյվիդ Լիմպը, Micron-ի գործադիր տնօրեն Սանջայ Մեհրոտրան, TIBCO Software-ի նախագահ Վիվեկ Ռանադիվեն, Palantir-ի գործադիր տնօրեն Շյամ Սանկարը, Scale AI-ի հիմնադիր և գործադիր տնօրեն Ալեքսանդր Վանգը և Shift4 Payments-ի գործադիր տնօրեն Ջարեդ Այզեքմանը։
Այզեքմանը Մասկի դաշնակիցն էր, որին Թրամփը առաջադրել էր NASA-ի ղեկավարի պաշտոնում, բայց Մասկի հետ ընդհարվելու ընթացքում հրաժարվել էր այդ առաջադրումից։ Թրամփը Մասկի դժգոհության պատճառներից մեկը նշել է այդ հրաժարումը և Այզեքմանին անվանել «բացարձակ դեմոկրատ»։ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հինգշաբթի երեկոյան Սպիտակ տանը ընթրիքի կհրավիրի տեխնոլոգիական ոլորտի առաջատար գործադիր տնօրեններին, հաղորդում է Associated Press-ը։
Ըստ Սպիտակ տան՝ հյուրերի ցանկում կլինեն Microsoft-ի համահիմնադիր Բիլ Գեյթսը, Apple-ի գործադիր տնօրեն Թիմ Քուքը, Meta-ի գործադիր տնօրեն Մարկ Ցուկերբերգը և աշխարհի ամենամեծ արհեստական բանականության և տեխնոլոգիական ընկերությունների տասնյակ այլ գործադիր տնօրեններ։
Հյուրերի ցանկից բացակայում է Իլոն Մասկը, որը նախկինում Թրամփի մտերիմ դաշնակիցն էր, որին հանրապետական նախագահը նշանակել էր կառավարության արդյունավետությունը բարելավելու համար ծախսերը կրճատող գերատեսչություն ղեկավար։ Այս տարվա սկզբին Մասկը հրապարակայնորեն խզեց հարաբերությունները Թրամփի հետ։
Ընթրիքը կանցկացվի Վարդերի այգում, որտեղ Թրամփը վերջերս խոտածածկ մարգագետին էր հարթեցրել և սեղաններ, աթոռներ հովանոցներ էր տեղադրել, որոնք զարմանալիորեն նման են Ֆլորիդա նահանգի Պալմ Բիչ քաղաքում գտնվող իր Mar-a-Lago ակումբի բացօթյա միջավայրին։
«Սպիտակ տան վարդերի այգու ակումբը Վաշինգտոնի և, հնարավոր է, աշխարհի ամենահայտնի վայրն է,- հայտարարության մեջ ասել է Սպիտակ տան խոսնակ Դեյվիս Ինգլը,- Նախագահը անհամբեր սպասում է բիզնեսի, քաղաքական և տեխնոլոգիական առաջնորդներին այս և շատ այլ ընթրիքների հրավիրելու հնարավորությանը՝ գեղեցիկ նոր վարդերի այգու բակում»։
Միջոցառումը կհետևի Սպիտակ տան արհեստական բանականության կրթության հարցերով նոր աշխատանքային խմբի նիստին, որը կգլխավորի առաջին տիկին Մելանյա Թրամփը։
Հինգշաբթի նախագահական ընթրիքին մանակցողներից առնվազն մի քանիսը, ինչպես սպասվում է, կմասնակցեն աշխատանքային խմբին, որի նպատակն է Ամերիկայի երիտասարդության շրջանում արհեստական բանականության կրթության առաջխաղացումը։
Սպիտակ տունը հաստատել է, որ ընթրիքի հրավիրյալների ցանկում կլինեն նաև Google-ի հիմնադիր Սերգեյ Բրինը և գործադիր տնօրեն Սունդար Պիչայը, Microsoft-ի գործադիր տնօրեն Սաթյա Նադելան, OpenAI-ի գործադիր տնօրեն Սեմ Ալտմանը և հիմնադիր Գրեգ Բրոքմանը, Oracle-ի գործադիր տնօրեն Սաֆրա Կացը, Blue Origin-ի գործադիր տնօրեն Դեյվիդ Լիմպը, Micron-ի գործադիր տնօրեն Սանջայ Մեհրոտրան, TIBCO Software-ի նախագահ Վիվեկ Ռանադիվեն, Palantir-ի գործադիր տնօրեն Շյամ Սանկարը, Scale AI-ի հիմնադիր և գործադիր տնօրեն Ալեքսանդր Վանգը և Shift4 Payments-ի գործադիր տնօրեն Ջարեդ Այզեքմանը։ Այզեքմանը Մասկի դաշնակիցն էր, որին Թրամփը առաջադրել էր NASA-ի ղեկավարի պաշտոնում, բայց Մասկի հետ ընդհարվելու ընթացքում հրաժարվել էր այդ առաջադրումից։ Թրամփը Մասկի դժգոհության պատճառներից մեկը նշել է այդ հրաժարումը և Այզեքմանին անվանել «բացարձակ դեմոկրատ»։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ

Լուրեր | 2025/09/04 22:20
Երևանում մեր քննարկումները կենտրոնացած էին հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացի վրա․ Մագդալենա Գրոնո

Լուրեր | 2025/09/04 22:00
Սեպտեմբերի 4-ի բիզնես լուրերը

Լուրեր | 2025/09/04 21:30
Կասեցվել կամ դադարեցվել է թվով 8 տեխնիկական զննության կայանի գործունեություն. նախարար

Լուրեր | 2025/09/04 21:00
Ջորջիո Արմանիի հրաժեշտի արարողությունը տեղի կունենա սեպտեմբերի 6-7-ը՝ Միլանում
-
Երևանում մեր քննարկումները կենտրոնացած էին հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացի վրա․ Մագդալենա Գրոնո
2025/09/04/ 22:20 -
Սեպտեմբերի 4-ի բիզնես լուրերը
2025/09/04/ 22:00 -
Կասեցվել կամ դադարեցվել է թվով 8 տեխնիկական զննության կայանի գործունեություն. նախարար
2025/09/04/ 21:30 -
Ջորջիո Արմանիի հրաժեշտի արարողությունը տեղի կունենա սեպտեմբերի 6-7-ը՝ Միլանում
2025/09/04/ 21:00 -
Հայաստանը 39 մլն եվրոյի վարկ և 6 մլն եվրո դրամաշնորհ կստանա Երևան մաքսային և լոգիստիկ կենտրոն կառուցելու համար
2025/09/04/ 20:30 -
OpenAI-ի արժեքը կարող է հասնել 500 միլիարդ դոլարի
2025/09/04/ 20:00 -
Թրամփը Սպիտակ տանը ընթրիքի կհրավիրի բոլոր տեխնոլոգիական գործադիր տնօրեններին, բացի Մասկից. Associated Press
2025/09/04/ 19:40 -
Դուք ոչ միայն կյանքեր եք փրկում, այլև ապահովում մեր քաղաքի բնականոն ընթացքը. քաղաքապետ
2025/09/04/ 19:37 -
Ստարտափի լուռ վտանգը․ աճը կանգ է առնում ոչ թե շուկայում, այլ ներսում
2025/09/04/ 19:10 -
Սեպտեմբերի 4-ի կարևոր լուրերը
2025/09/04/ 19:00
Բաժանորդագրվել

Փոխարժեք
Տեսանյութեր

ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 4, 2025Թ․

ՓՈՂ NEWS. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 3, 2025Թ.

Պլաստիկից մաքրվել է Սևանա լճի 2 կմ երկարությամբ տարածք

1 ԱՅՑ՝ 30․000+ ԲՆԱԿԱՐԱՆԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ, ԱՐԻ՛ TOON EXPO

ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՆՁՆՎԵՑ 1SQ-Ի ԿՈՂՄԻՑ ԿԱՌԱՎԱՐՎՈՂ ԵՎՍ ՄԵԿ ՆԱԽԱԳԻԾ՝ ԿԻԵՎՅԱՆ ՌԵԶԻԴԵՆՍ ԲՆԱԿԵԼԻ ՀԱՄԱԼԻՐԸ
