Թրամփը 5 մլրդ դոլարի հայց է ներկայացրել «BBC»- ի դեմ՝ Կապիտոլիումի գրոհի օրը նրա ունեցած ելույթի մոնտաժման պատճառով
Լուրեր |
Նոյեմբերի կեսերին Թրամփը հայտարարել էր, որ դատի է տալու կորպորացիային:
Դոնալդ Թրամփը հայց է ներկայացրել BBC-ի դեմ «Panorama» հաղորդման թողարկման պատճառով, որտեղ բրիտանական կորպորացիան մոնտաժել է ԱՄՆ նախագահի 2021 թվականի հունվարի 6-ի՝ Կապիտոլիումի գրոհի օրը, ունեցած ելույթի երկու հատվածները։
Հայցը ներկայացվել է Ֆլորիդայում, իսկ դրանով ներկայացվող պահանջների գումարը կազմում է հինգ միլիարդ դոլար: Համաձայն դատական փաստաթղթերի՝ Թրամփը հեռուստաընկերությանը մեղադրել է զրպարտության և առևտրային գործունեության մասին օրենքը խախտելու մեջ:
Նոյեմբերի կեսերին Թրամփը հայտարարել էր, որ դատի է տալու կորպորացիային: Դեռևս մինչև հայցի ներկայացումը, BBC-ի իրավաբանները հավակնությունների վերաբերյալ մանրամասն պատասխան են ուղարկել, որում հայտարարել են, որ մոնտաժի մեջ չարամտություն չի եղել, իսկ հաղորդումը Թրամփին վնաս չի հասցրել, քանի որ դրա հեռարձակումից կարճ ժամանակ անց նա վերընտրվել է: Նրանք նաև նշել են, որ BBC-ն ԱՄՆ-ում հաղորդումը տարածելու իրավունք չի ունեցել:
Այնուամենայնիվ, Թրամփն իր հայցում հղում է անում այլ դիստրիբյուտորների հետ BBC-ի ունեցած պայմանագրերին՝ բովանդակության ցուցադրման վերաբերյալ: Հայցում նաև պնդվում է, որ Ֆլորիդայի բնակիչները կարող էին մուտք գործել հաղորդում՝ օգտագործելով VPN կամ BritBox սթրիմինգային ծառայությունը:
«Panorama» հաղորդման թողարկումը, որի դեմ Թրամփը բողոքներ ունի, BBC-ով եթեր է հեռարձակվել 2024 թվականի հոկտեմբերին՝ ԱՄՆ նախագահական ընտրություններից մեկ շաբաթ առաջ, իսկ սկանդալը բռնկվել է 2025 թվականի նոյեմբերին՝ ներքին փաստաթղթի արտահոսքի պատճառով։ Դրանից հետո հանրային դաշտում BBC-ի հասցեին մեղադրանքներ են հնչել լրագրողական անկողմնակալության սկզբունքները խախտելու վերաբերյալ։
Նոյեմբերի 11-ին BBC-ի գլխավոր տնօրեն Թիմ Դեյվին և լրատվական ստորաբաժանման ղեկավար Դեբորա Թերնեսը հրաժարական են տվել։ Եվս մի քանի օր անց BBC-ն ներողություն է խնդրել հաղորդման մեջ արված մոնտաժի համար։ «Մենք ընդունում ենք, որ մեր մոնտաժը ակամա ստեղծել է տպավորություն, թե մենք ցուցադրում ենք ելույթի մեկ անընդհատ հատված, այլ ոչ թե քաղվածքներ դրա տարբեր մասերից և որ դա սխալ տպավորություն է ստեղծել, թե նախագահ Թրամփը կոչ է արել բռնի գործողությունների», — ասված է եղել BBC-ի հայտարարության մեջ։ Միևնույն ժամանակ, կորպորացիան մերժել է փոխհատուցման պահանջները և չի համաձայնել, որ զրպարտության վերաբերյալ հայցի համար հիմքեր կան։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
Տեխնոլոգիական ոլորտի տաղանդավոր մասնագետները՝ աշխատաշուկայի կարևոր մաս
2026/01/16/ 18:53 -
ԱրարատԲանկը «4090 Բարեգործական» հիմնադրամի գործունեության ամփոփիչ միջոցառման գլխավոր հովանավորն է
2026/01/16/ 17:43 -
ՊԵԿ-ը բացահայտել է կեղծ, ստվերում շրջանառվող օղիների և ծխախոտային արտադրանքի դեպքեր
2026/01/16/ 17:12 -
Կասեցվել է «Արտբեն» ՍՊԸ-ին պատկանող լցակայանի հեղուկ գազի վաճառքի գործունեությունը
2026/01/16/ 17:07 -
Կառավարությունում շարունակվել են «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի փոփոխությունների քննարկումները
2026/01/16/ 17:02 -
Աճուրդի է հանվել Թուփաք Շաքուրի ամենավաղ հայտնի ձայնագրություններից մեկը՝ 1988 թվականից
2026/01/16/ 16:54 -
2025 թվականը կրիպտոշուկայում․ ռեկորդային աճ, մակրոռիսկեր և անցում ինստիտուցիոնալ փուլ
2026/01/16/ 16:13 -
Ազատազրկման փոխարեն ծառայություն և վճար՝ 27-37 տարեկան հետախուզման մեջ գտնվողների համար․ նախագիծ
2026/01/16/ 14:11 -
Մաքսատուրքի վերադարձ՝ էլեկտրաշարժիչով տրանսպորտային միջոցների համար․ ծրագրի շահառուները
2026/01/16/ 13:21 -
Կասեցվել է «Սոֆյա Կաթ»-ի թթվասերի արտադրությունը
2026/01/16/ 13:17
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ՓՈՂ NEWS. ՀՈՒՆՎԱՐԻ 14, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՀՈՒՆՎԱՐԻ 15, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՀՈՒՆՎԱՐԻ 14, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՀՈՒՆՎԱՐԻ 14, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՀՈՒՆՎԱՐԻ 13, 2026 Թ․