Ողբերգական վթարից տուժած 3 անչափահաս տեղափոխվել է Երևան. 1-ը Երևան է տեղափոխվում ուղղաթիռով
Լուրեր |
Ողբերգական վթարից տուժած 3 անչափահաս տեղափոխվել է Երևան. 1-ը Երևան է տեղափոխվում ուղղաթիռով
Շիրակի մարզի Աղին բնակավայրի մոտ տեղի ունեցած ողբերգական վթարի հետևանքով Գյումրու բժշկական կենտրոն տեղափոխված անձինք անհրաժեշտ առաջնային բժշկական օգնություն ստանալուց հետո տեղափոխվել են Երևան: Բժշկական կենտրոնի լրատվության բաժնից «Արմենպրես»-ին փոխանցել են, որ այս պահին միայն մեկ չափահաս հիվանդ է մնում Գյումրիում: Նրա վիճակը գնահատվում է ծանր:
Բուժհաստատությունից տեղեկացրել են, որ Գյումրու բժշկական կենտրոն տեղափոխված հինգ անչափահաս քաղաքացիներից երկուսը հիվանդանոց ընդունվել էին արդեն մահացած։ Մյուս երեք անչափահասների վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր. նրանցից մեկը տեղափոխվել է Երևան ավելի վաղ, իսկ երկուսն ավելի ուշ։ Նույն ժամանակահատվածում Գյումրու բժշկական կենտրոն ընդունվել են նաև երեք չափահաս քաղաքացիներ։ Նրանցից մեկը մահացած է եղել, մյուսի վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր, նրա տեղափոխումն այս պահին կազմակերպվում է սանավիացիայի միջոցով:
Երրորդ չափահաս տուժածի վիճակն էլ գնահատվում է ծանր, նա բուժում է ստանում Գյումրու բժշկական կենտրոնում։ Շիրակի մարզի Աղին բնակավայրի մոտակայքում ապրիլի 10-ին ժամը 11։50 սահմանում բախվել են «Bmw» և «Opel» մակնիշների ավտոմեքենաներ։ Փրկարար ծառայությունից հայտնում են, որ վթարի հետևանքով մահացել է վեց մարդ։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/04/30 20:20
Ապրիլի 30-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանույմ և աշխարհում։
Լուրեր | 2026/04/30 19:19
Ապրիլի 30-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Ապրիլի 30-ի կարևոր լուրերը
2026/04/30/ 20:20 -
Ապրիլի 30-ի բիզնես լուրերը
2026/04/30/ 19:19 -
Եվրոպական միությունը 8,55 միլիոն եվրո է հատկացրել կրթության ոլորտի բարեփոխումներին
2026/04/30/ 18:39 -
Աշխատավորի օրվա տոնական շքերթի և համերգի հետ պայմանավորված փակ կլինեն մի շարք փողոցներ
2026/04/30/ 18:15 -
ԱՀԾ-ին կտրվի հեռախոսային հաղորդակցությունների վերահսկման ինքնուրույն լիազորություն
2026/04/30/ 18:12 -
Երևանը նախապատրաստվում է հնարավոր վարարումներին. մաքրվում են Գետառի և Ողջաբերդի հուները
2026/04/30/ 18:08 -
Տոնական շքերթ, օդապարիկներ և ուղղաթիռներ. Ինչպե՞ս է Երևանը նշելու աշխատավորի օրը
2026/04/30/ 17:45 -
Կվերացվի 300 հազար դրամի պետական տուրքը անտառատնկում իրականացնող կազմակերպությունների համար
2026/04/30/ 16:46 -
ՍԱՏՄ-ն ստուգումներ է սկսել «Ջերմուկ գրուպ»-ում
2026/04/30/ 16:43 -
Եվրախորհրդարանը բացարձակ մեծամասնությամբ ընդունեց Հայաստանին սատարող բանաձևը
2026/04/30/ 16:26
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 30, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ԱՊՐԻԼԻ 30, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 29, 2026 Թ․