Toyota-ն կսկսի առաջին էլեկտրամեքենայի սերիական արտադրությունը Եվրոպայում
Լուրեր |
Արտադրությունը կիրականացվի Toyota Motor Manufacturing Czech Republic (TMMCZ) գործարանում։
Toyota Motor Europe-ը հայտարարում է իր առաջին մարտկոցային էլեկտրամեքենայի սերիական արտադրության մեկնարկի մասին Եվրոպայում։ Արտադրությունը կիրականացվի Toyota Motor Manufacturing Czech Republic (TMMCZ) գործարանում։
Հայտարարությունը կատարվել է Չեխիայի Հանրապետության կառավարության նստավայրում՝ երկրի վարչապետ Պետր Ֆիալայի, արդյունաբերության նախարար Լուկաշ Վլչեկի և Toyota Motor Europe-ի նախագահ Յոսիհիրո Նակատայի մասնակցությամբ։
Ներդրումներն ու գործարանի ընդլայնումը
Նոր մոդելի արտադրությունը սկսելու նպատակով Toyota-ն նախատեսում է մոտ 680 մլն եվրո ներդրում։ Գործարանի տարածքը կավելանա 152 հազար քմ-ից մինչև 173 հազար քմ։ Կկառուցվեն նոր եռակցման և ներկման արտադրամասեր, ինչպես նաև մարտկոցների հավաքման գիծ։ Չեխիայի կառավարությունը նույնպես կաջակցի նախագծին՝ տրամադրելով մինչև 64 մլն եվրո մարտկոցների արտադրության ստեղծման համար։
Մոդելի և արտադրության ժամանակացույցի մասին
Թեպետ Toyota-ն դեռ չի բացահայտում մոդելի մանրամասները, ենթադրվում է, որ դա կլինի կոմպակտ քրոսովեր։ Նախնական տվյալներով՝ արտադրության մեկնարկը նախատեսվում է 2028 թվականին։
Գործարանի ներկայիս գործունեությունը
Այս պահին TMMCZ գործարանում արտադրվում են Aygo X և Yaris Hybrid մոդելները՝ տարեկան մոտ 220 հազար մեքենայի ծավալով։ Նոր էլեկտրամեքենայի արտադրությունը ոչ միայն կավելացնի հզորությունները, այլև կստեղծի նոր աշխատատեղեր։ Բաղադրիչների մեծ մասը կգնի Չեխիայում գործող մատակարարներից։
Պատմական և տարածաշրջանային նշանակություն
Գործարանը գործում է 2002 թվականից և այդ ընթացքում արտադրել է ավելի քան 4.5 միլիոն մեքենա։ Այն համարվում է տարածաշրջանի խոշորագույն գործատուներից մեկը։
2024 թվականից գործարանում գործում է նաև Toyota-ի առաջին եվրոպական լոգիստիկ մեգա-հաբը, որը սպասարկում է դիլերներին Գերմանիայում, Ավստրիայում, Լեհաստանում, Սլովակիայում, Հունգարիայում և Չեխիայում։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/01 20:20
Մայիսի 1-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/05/01 19:19
Մայիսի 1-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 2-ի կարևոր լուրերը
2026/05/02/ 20:20 -
Հեռախոսից կախվածությո՞ւն ունեք․ փորձեք այս լուծումները
2026/05/02/ 12:30 -
Մայիսի 1-ի կարևոր լուրերը
2026/05/01/ 20:20 -
Մայիսի 1-ի բիզնես լուրերը
2026/05/01/ 19:19 -
ԵՄ-ը կարող է ընդունել հակառուսական պատժամիջոցների 21-րդ փաթեթը մինչև հունիսի վերջ
2026/05/01/ 18:17 -
Մեկ քայլ առաջ. ինչու՞ է անձնական զարգացումը կարևոր կորպորատիվ միջավայրում
2026/05/01/ 17:38 -
Բագրատաշենում կուտակումներ են. ՊԵԿ-ը հորդորում է օգտվել Բավրայի և Գոգավանի անցակետերից
2026/05/01/ 17:32 -
ԵՄ-ն Կիևին հորդորում է չսպասել արագ անդամակցության
2026/05/01/ 17:29 -
Տարեսկզբից ռուս միլիարդատերերի կարողությունն աճել է 16,1 միլիարդ դոլարով
2026/05/01/ 17:23 -
Հայաստանի արտահանումը քառապատկվեց՝ մինչև Ռուսաստանը փակեց պատժամիջոցների շրջանցման ուղին
2026/05/01/ 16:40
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՄԱՅԻՍԻ 2, 2026 Թ.
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 1, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 1, 2026 Թ․
ԱՆՁ, ՄԵԴԻԱ, ԲԻԶՆԵՍ․ վստահություն, ազդեցություն և իրական աճի գաղտնիքը
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 30, 2026 Թ․