Ճապոնական խոշորագույն Toyota Motor Corp. ավտոարտադրողը հրապարակել է 2026 ֆինանսական տարվա առաջին եռամսյակի (ապրիլ-հունիս) ֆինանսական հաշվետվությունը։ Ընկերության զուտ շահույթը և հասույթը գերազանցել են վերլուծաբանների սպասումները, ինչի ֆոնին ղեկավարությունը բարձրացրել է տարեկան կանխատեսումները։
Ֆինանսական հիմնական ցուցանիշները (Q1)
Ցուցանիշ | Փաստացի (Q1) | Նախորդ տարի | Quick-ի կանխատեսում |
Զուտ շահույթ | 1.48 տրլն իեն ($9.42 մլրդ) | 841.3 մլրդ իեն | 978.5 մլրդ իեն |
Հասույթ | 13.53 տրլն իեն (+10.4%) | 12.25 տրլն իեն | 13.09 տրլն իեն |
Գործառնական շահույթ | 1.06 տրլն իեն (-8.8%) | — | 1.11 տրլն իեն (LSEG) |
Վաճառված ավտոմեքենաներ | 2.395 մլն միավոր (-0.7%) | — | — |
Տարեկան կանխատեսումների բարելավում և buyback
Ուժեղ եռամսյակային արդյունքների ֆոնին Toyota-ն վերանայել է ընթացիկ ֆինանսական տարվա իր սպասումները․
Տարեկան հասույթ․ 54 տրիլիոն իեն (նախկին 51 տրիլիոնի փոխարեն)
Զուտ շահույթ․ 3.25 տրիլիոն իեն (նախկին 3 տրիլիոնի փոխարեն)
Բացի այդ, ավտոհսկան հաստատել է մինչև 1 տրիլիոն իեն ծավալով սեփական բաժնետոմսերի հետգնման (buyback) խոշոր ծրագիր։
Տարվա սկզբից Toyota-ի շուկայական կապիտալիզացիան նվազել է 13%-ով՝ կազմելով 31.5 տրիլիոն իեն, սակայն ներկայացված ցուցանիշները լավատեսություն են ներշնչում ներդրողներին։


