Նոյեմբերի 13-15-ը TOON EXPO-ն կրկին կհյուրընկալվի «Մերիդիան Էքսպո» կենտրոնում։ Ցուցահանդեսից առաջ «Բիգ Փրոջեքթսը» կազմակերպել է «The Warm-Up» նախապատրաստական հանդիպումը, որտեղ մասնակիցները քննարկել են շուկայի վերջին միտումները, ծանոթացել նոր գործիքներին և խմբային գործնական աշխատանքով փորձարկել ցուցահանդեսում հանդիպող իրավիճակները։
Այս տարի TOON EXPO-ն կանցկացվի երկրորդ անգամ՝ մասնակիցների համար արդեն ծանոթ, բայց նոր հնարավորություններով հարթակում։
*գովազդ


