ABNews

Տոհմային անասնաբուծության սուբսիդավորման ծավալները բարձրացվում են․ նոր պայմաններ

Լուրեր | 2026/05/21 13:54

Տոհմային անասնաբուծության սուբսիդավորման ծավալները բարձրացվում են․ նոր պայմաններ

Հայաստանում կբարձրացվեն խոշոր եղջերավոր անասունների (ԽԵԱ) տոհմային տնտեսությունների ստեղծման պետական սուբսիդիաները։ Համապատասխան որոշումն ընդունվել է Կառավարության մայիսի 21-ի նիստում։

Ուղղակի սուբսիդավորման նոր դրույքաչափերը Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի հայտարարության համաձայն՝ ուղղակի սուբսիդիաների չափը սահմանվելու է 50%՝ անկախ գնվող գլխաքանակից, ինչը նպատակ ունի խթանել ավելի խոշոր տնտեսությունների հիմնումը: Նախկինում գործում էր տարբերակված մոդել. մինչև 25 գլուխ տոհմային անասուն ձեռք բերելու դեպքում պետությունը սուբսիդավորում էր արժեքի մինչև 30%-ը, իսկ 25 գլխից ավելիի դեպքում՝ 40%-ը։

Բացի այդ, մեկ գլխի հաշվարկով սուբսիդիայի առավելագույն բացարձակ չափը 1 միլիոն դրամից բարձրացվել է մինչև 1,1 միլիոն դրամ։

Վարկավորման պայմանների փոփոխությունները Գործադիրի որոշմամբ էականորեն վերանայվել են նաև տոհմային անասունների ձեռքբերման նպատակային վարկերի սուբսիդավորման մեխանիզմները: Սուբսիդավորման ենթակա վարկի առավելագույն դրույքաչափը սահմանված է 14%:

Մինչ այժմ գործող և նոր ընդունված պայմանների համեմատությունը ներկայացված է ստորև.

Ցուցանիշ

Նախկին պայմաններ

Նոր պայմաններ

Տոկոսադրույք ներկրման դեպքում

3%

0% (ամբողջական սուբսիդավորում)

Տոկոսադրույք ներքին շուկայում գնման դեպքում

2%

0% (ամբողջական սուբսիդավորում)

Մայր գումարի արտոնյալ ժամանակահատված

12 ամիս

18 ամիս

Այսպիսով, նոր կարգավորմամբ տոկոսադրույքները պետության կողմից կսուբսիդավորվեն ամբողջությամբ, և տնտեսվարողները կվճարեն միայն վարկի մայր գումարը:

Ծրագրի ընթացիկ արդյունքները Նախարարության տվյալներով՝ նախորդ սուբսիդավորման ծրագրերի շրջանակում տեղական բիզնեսի կողմից սկզբնական շրջանում ձեռք է բերվել 2600 գլուխ տոհմային անասուն: Վերջին մի քանի տարիների ընթացքում դրանց բնական աճի և վերարտադրության արդյունքում ընդհանուր գլխաքանակը հասել է 12,2 հազարի։

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը