Այսօր Միջինք է․ Մեծ պահքի ճանապարհի հոգևոր կանգառը
Լուրեր |
Ժողովրդական ավանդության համաձայն՝ այդ օրը հայ տանտիկինները թխում են բաղարջ, որի մեջ դրվում է մետաղադրամ։
Այսօր Միջինք է՝ Մեծ պահքի կիսող օրը։ Ըստ Մաղաքիա արքեպիսկոպոս Օրմանյանի՝ «միջինք» անունը տրվում է Մեծ պասը կիսող օրվան, որը տոնական նշանակություն չունի։ Այն համընկնում է Մեծ պահքի չորրորդ չորեքշաբթիին կամ պահքի 24-րդ օրվան։
Միջինքից սկսած՝ մինչև Ղազարոսի հարության տոնը, Խաղաղական ժամերգության «Ի Քէն հայցեմք» շարականից հետո երգվում են «Ստեղի»՝ ծանր և հանդիսավոր ձայնեղանակով շարականների հատվածներ։ Դրանք ընտրվում են ըստ օրվա ձայնի և յուրաքանչյուր հաջորդ օրվա հետ համալրվում ևս մեկ տնով։
Հոգևոր իմաստը
Մասյացոտնի թեմի Ոսկետափի Սուրբ Սահակ-Մեսրոպ եկեղեցու փոխանցմամբ՝ Միջինքը բարեպաշտական առումով ինքնահաշվետվության օր է՝ անցած պահքի շրջանը գնահատելու և այն առանց թուլացման շարունակելու վճիռն ամրապնդելու համար։
«Այս օրը յուրահատուկ հոգեբանական դադար է՝ վերաիմաստավորելու անցած աղոթական պահեցողության ճանապարհը և շտկելու բացթողումները»,– նշվում է եկեղեցու էջում։
Ժողովրդական ավանդույթը
Ժողովրդական ավանդության համաձայն՝ այդ օրը հայ տանտիկինները թխում են բաղարջ, որի մեջ դրվում է մետաղադրամ։ Ըստ հավատալիքի՝ ում բաժին հասնի դրամը, տվյալ տարում հաջողություն կունենա։
Հիշեցնենք, որ Մեծ պահքը մեկնարկել է փետրվարի 15-ին և տևում է 48 օր՝ Բուն Բարեկենդանից մինչև Սուրբ Հարության տոնի նախօրեն։ Պահքի ընթացքում օգտագործվում է բացառապես բուսական ծագում ունեցող սնունդ։
Այս տարի Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը կնշվի ապրիլի 5-ին։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
Հայաստանը ԵՄ-ին անդամակցելուց կկորցնի ՀՆԱ-ի 23 %-ը. ՌԴ ԱԽ
2026/04/22/ 15:38 -
Գործարկվել է «Stugel.am» հարթակը՝ ապատեղեկատվության ստուգման գործիքներով
2026/04/22/ 15:34 -
ՀՀ–ն բախվում է կլիմայի փոփոխության լուրջ հետևանքների․ ՀՀ նախագահ
2026/04/22/ 15:32 -
Ինչ ազդեցություն ունի մաքուր էներգիան Եվրոպայում․ Euronews-ի հաշվարկները
2026/04/22/ 15:18 -
Ալիևը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների ընթացիկ վիճակի իր գնահատականը
2026/04/22/ 15:16 -
Արցախի Մայր տաճարի ոչնչացման առթիվ պահանջում ենք կառավարությունից վերանայել իր խրախուսող անգործությունը.Արցախ միություն
2026/04/22/ 15:10 -
Քննարկվել են ժողովրդավարական ու տնտեսական դիմակայունության ամրապնդման օրակարգերը
2026/04/22/ 14:17 -
Մենք Հայաստան-Ադրբեջան գործարքը կնքեցինք 6 շաբաթում. Ուիթքոֆ
2026/04/22/ 13:22 -
Կապանի «Սյունիք» օդանավակայանը կարող է դառնալ միջազգային
2026/04/22/ 13:17 -
Պետական և համայնքային գույքի աճուրդները կանցկացվեն միայն առցանց
2026/04/22/ 13:15
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 21, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ԱՊՐԻԼԻ 21, 2026 Թ․
«Դէկավվա Ֆոնդ» բարեգործական հիմանադրամ «Հարեհաս» սոցիալ-կրթական ծրագիր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 20, 2026 Թ․