ABNews

ՏԿԵ նախարարությունը հանքարդյունաբերողներից պահանջում է ներդնել փոշեճնշիչ համակարգեր

Լուրեր | 2026/06/22 11:57

ՏԿԵ նախարարությունը հանքարդյունաբերողներից պահանջում է ներդնել փոշեճնշիչ համակարգեր

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Ասատուր Վարդանյանը հանդիպում է ունեցել ընդերքօգտագործող ընկերությունների ներկայացուցիչների հետ՝ քննարկելու արտադրական տարածքներում փոշեառաջացման դեմ պայքարի նոր տեխնիկական պահանջների կատարման ընթացքը։

Օրենսդրական պահանջները և տեխնիկական չափորոշիչները ՏԿԵ նախարարի տեղակալն ընդգծել է, որ 2025 թվականի դեկտեմբերին ընդունված օրենսդրական փոփոխությունները պարտադիր իրավական ուժ ունեն բոլոր ընդերքօգտագործողների համար։ Ըստ նոր կարգավորումների՝ ընկերությունները պարտավոր են հանքավայրերի շահագործվող տեղամասերում և արտադրական հարթակներում ներդնել ու կիրառել ժամանակակից փոշեճնշիչ կամ մշուշացնող սարքավորումներ։

Սահմանված տեխնիկական հսկողությունը տարածվում է արտադրական շղթայի բոլոր այն փուլերի վրա, որոնք հանդիսանում են փոշեառաջացման հիմնական աղբյուր.

  • Հորատման և պայթեցման աշխատանքներ,

  • Հանքաքարի բեռնավորում և բեռնաթափում,

  • Մանրացման (ջարդման) գործընթացներ,

  • Հանքանյութի փոխադրում արտադրական տարածքներում։

Հանդիպման ընթացքում նախարարության ներկայացուցիչները գույքագրել են ընկերությունների կողմից բարձրացված ընթացիկ խնդիրներն ու տեխնիկական բարդությունները՝ սարքավորումների ներկրման և տեղադրման փուլում հնարավոր խոչընդոտները բացառելու նպատակով։

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը