ABNews

ՏԿԵ նախարարն ու Գրոսին քննարկել են ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման ծրագիրը

Լուրեր | 2026/09/15 11:23

ՏԿԵ նախարարն ու Գրոսին քննարկել են ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման ծրագիրը

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր համաժողովի 70-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր Վիեննայում հանդիպել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Մարիանո Գրոսիի հետ։

Հանդիպմանը մասնակցել են նաև ՏԿԵ նախարարի տեղակալ Նարեկ Ապիտոնյանը, ՀԱԷԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը և հայկական պատվիրակության այլ անդամներ։ Հանդիպման ժամանակ քննարկվել է ԱԷՄԳ հետ ոլորտային համագործակցությամբ իրականացված և նախանշվող ծրագրերը։

Մասնավորապես անդրադարձ է կատարվել ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման ծրագրի ընթացքին, ինչպես նաև նոր ատոմակայանի մոդելի ընտրության հետ կապված հարցերին։ Հանդիպման ընթացքում նախարարը հաստատել է Ռաֆայել Գրոսիի հրավերը Հայաստան՝ մասնակցելու COP17-ի շրջանակներում նախատեսվող միջոցառումներին։

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը