TIME-ը թողարկել է նոր շապիկ՝ այն անվանելով «Թրամփի պատերազմը»

Շապիկի վրա պատկերված են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախընտրական արշավի խորհրդանիշ դարձած դասական կարմիր կեպիները:

Հեղինակավոր TIME պարբերականը ներկայացրել է իր նոր համարի շապիկը, որն անվանվել է «Թրամփի պատերազմը»:

Շապիկի վրա պատկերված են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախընտրական արշավի խորհրդանիշ դարձած դասական կարմիր կեպիները՝ «Make America Great Again» (Դարձնենք Ամերիկան կրկին հզոր) գրությամբ։

Սակայն, ի տարբերություն բնօրինակի, այս կեպիների վրա Ամերիկայի փոխարեն նշված են այն երկրների անունները, որոնց նկատմամբ Վաշինգտոնը վարում է ակտիվ ռազմական կամ քաղաքական միջամտության քաղաքականություն։ Ցանկում ներառված են Վենեսուելան, Իրանը, Նիգերիան, Իրաքը, Սիրիան, Էկվադորը, Եմենը և Սոմալին: