«ETERNIA» շոուի տոմսերի արժեքի շուրջ հրապարակումների առիթով հարկ ենք համարում նշել հետևյալը
Լուրեր |
Ներկայացման տոմսերը գնային լայն շրջանակ ունեն՝ սկսած 5 000 դրամից։ Այս մոտեցումը յուրաքանչյուր, այդ թվում՝ բազմազավակ ընտանիքի համար հնարավորություն է ստեղծում ընտրելու հարմար տարբերակ և շոուին ներկա լինելու մատչելի գնով։
Բացի այդ, մշակվել է արտոնությունների և զեղչերի ճկուն համակարգ՝ նախատեսված հանդիսատեսի տարբեր խմբերի համար։ Մինչև 5 տարեկան երեխաները կարող են անվճար մուտք գործել՝ ծնողի հետ զբաղեցնելով նույն տեղը։ Մինչև 12 տարեկան երեխաների համար գործում է 30% զեղչ, որն ամրագրված է նաև ուսանողների և Արցախի մարտական գործողությունների վետերանների համար։ Խմբային այցելությունների դեպքում նախատեսված է մինչև 20% զեղչ։ Այսպիսով, «արտոնյալ» տեսակի տոմսերի նվազագույն արժեքը կազմում է 3 500 դրամ։
Ավանդաբար հատուկ ուշադրություն ենք դարձնում Հայաստանի սոցիալական խոցելի խմբերին ու ընտանիքներին: Նոր Arena-ի առաջին հանդիսատեսներն օգոստոսի 18-ին Սամվել Կարապետյանի նախաձեռնությամբ դարձան անապահով ընտանիքների երեխաները, բազմազավակ ընտանիքների երեխաները, արցախցի ընտանիքները, ինչպես նաև հայրենիքի համար իրենց կյանքը զոհաբերած հերոսների և ռազմական գործողությունների հետևանքով տուժած զինծառայողների երեխաները:
Նրանց համար կազմակերպվեց բարեգործական համերգ՝ «Երեխաները՝ երեխաներին» խորագրով։ Շարունակելով այս ավանդույթը՝ մինչեւ պաշտոնական հանդիսավոր բացումն «ETERNIA» շոուի առաջին հանդիսատեսները դարձյալ կլինեն սոցիալապես խոցելի ընտանիքների երեխաները՝ Հայաստանի բոլոր մարզերից։
Սոցիալական աջակցությունն ու բարեգործությունը մշտապես եղել և շարունակում են մնալ «Տաշիր» խմբի գործունեության հիմնարար ուղղություններից։ Մենք հետևողականորեն կզարգացնենք սոցիալական ծրագրերը՝ նոր Arena-ն դարձնելով ուրախության ու տոնի վայր բոլոր երեխաների և ընտանիքների համար՝ անկախ նրանց հնարավորություններից։
*գովազդ
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/01 20:20
Մայիսի 1-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/05/01 19:19
Մայիսի 1-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 2-ի կարևոր լուրերը
2026/05/02/ 20:20 -
Հեռախոսից կախվածությո՞ւն ունեք․ փորձեք այս լուծումները
2026/05/02/ 12:30 -
Մայիսի 1-ի կարևոր լուրերը
2026/05/01/ 20:20 -
Մայիսի 1-ի բիզնես լուրերը
2026/05/01/ 19:19 -
ԵՄ-ը կարող է ընդունել հակառուսական պատժամիջոցների 21-րդ փաթեթը մինչև հունիսի վերջ
2026/05/01/ 18:17 -
Մեկ քայլ առաջ. ինչու՞ է անձնական զարգացումը կարևոր կորպորատիվ միջավայրում
2026/05/01/ 17:38 -
Բագրատաշենում կուտակումներ են. ՊԵԿ-ը հորդորում է օգտվել Բավրայի և Գոգավանի անցակետերից
2026/05/01/ 17:32 -
ԵՄ-ն Կիևին հորդորում է չսպասել արագ անդամակցության
2026/05/01/ 17:29 -
Տարեսկզբից ռուս միլիարդատերերի կարողությունն աճել է 16,1 միլիարդ դոլարով
2026/05/01/ 17:23 -
Հայաստանի արտահանումը քառապատկվեց՝ մինչև Ռուսաստանը փակեց պատժամիջոցների շրջանցման ուղին
2026/05/01/ 16:40
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՄԱՅԻՍԻ 2, 2026 Թ.
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 1, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 1, 2026 Թ․
ԱՆՁ, ՄԵԴԻԱ, ԲԻԶՆԵՍ․ վստահություն, ազդեցություն և իրական աճի գաղտնիքը
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 30, 2026 Թ․