«Մի քիչ էլ վաղվա մասին մտածիր». ինչու՞ խնայել
Լուրեր |
Խնայողությունների համաշխարհային օրը՝ հոկտեմբերի 31-ը, ևս մեկ առիթ է անդրադառնալու ԱրարատԲանկի կողմից ողջ տարին երիտասարդների համար ինտերակտիվ ձևաչափով կազմակերպված ֆինանսական գրագիտության դասերին, նրանց մտքերին ու հարցադրումներին, խնայելու կարևորության մասին աշխույժ քննարկումներին։
«Զարգացած երկրներում շատ բարձր է խնայողության մակարդակը, ինչը կարևոր է պետության համար, քանի որ այն «աշխատում է» հօգուտ երկրի տնտեսության զարգացման»,- նշում է ԱրարատԲանկի խորհրդի անդամ, Հայաստանի ամերիկյան համալսարանի ֆինանսների դասախոս Արա Չալաբյանը, ով մեր երկրի տարբեր անկյուններում վարել է աշխույժ, կենդանի զրույցներ երիտասարդների հետ ֆինանսական գրագիտության շուրջ։
Եկամուտներ և ծախսեր, ի՞նչ է փողը՝ նպատա՞կ, թե միջոց, ինչպես կառավարել բյուջեն և այլ հետաքրքիր թեմաներ են ներկայացվել «Հզոր միտք» ՀԿ-ի «Հորիզոն» ճամբարում հավաքված շուրջ 80 երիտասարդներին․ ճամբարում ամառային հանգիստը համատեղվել է ֆինանսական գրագիտության և հմտությունների զարգացման միջոցառումներով։
Գարգառ գյուղի հարակից տարածքում Բանկի աջակցությամբ, Հայաստանի մարզերից և Երևանից եկած 260 երիտասարդների համար կազմակերպվել էր վրանային ճամբար։ Երկու կառույցների համատեղ ջանքերի շնորհիվ երիտասարդները ձեռք բերեցին ֆինանսական գրագիտության արժեքավոր գիտելիքներ անգամ բնության գրկում։
ԱրարատԲանկի աջակցությամբ Oogway սուպերհերոսների դպրոցի կողմից մշակված ֆինանսական գրագիտության ծրագրի շրջանակներում առցանց դասընթացներին մասնակցել են մարզերի 14-17 տարեկան պատանիներ։ Նրանց առաջին արձագանքներից արդեն կարելի է եզրակացնել, որ դասընթացները հիմնովին փոխել են ֆինանսների մասին նրանց պատկերացումները՝ դարձնելով ապագայի նկատմամբ ավելի վստահ ու գրագետ։
Բանկը հատուկ ուշադրություն է դարձնում ֆինանսական գրագիտության դասընթացների շարունակականությանը։ Վերջին նախաձեռնությունը՝ «Պարզից պարզ» փոդքաստի շրջանակներում ֆինանսական գրագիտության տեսանյութերի շարքն է։
«Մի քիչ էլ վաղվա մասին մտածիր»՝ խնայելու կարևորության մասին այս տեսանյութը «Պարզից պարզ» փոդքասթի շրջանակներում ԱրարատԲանկի աջակցությամբ ստեղծված տասնյակ տեսանյութերից մեկն է։ Փոդքաստը վարում է Արա Չալաբյանը։
Փոդքաստի հեղինակն այստեղ խոսում է արտակարգ իրավիճակների ֆոնդի՝ ֆինանսական անվտանգության բարձիկի մասին, նաև, թե ինչու է այն անհրաժեշտ նույնիսկ այն պարագայում, երբ քաղաքացին ունի ապահովված աշխատանք և բարեկեցիկ կյանք։
«Ֆինանսական գրագիտության դերը չի կարելի թերագնահատել, որովհետև դա, ըստ էության, պատասխանատու քաղաքացիներ կրթելու, դաստիարակելու, մեծացնելու խնդիր է լուծում, իսկ պատասխանատու քաղաքացին նպաստում է երկրի զարգացմանը, երկրի տարբեր ինստիտուտների կայացմանը»,- Արա Չալաբյանը նշում է, որ ԱրարատԲանկը, որպես կորպորատիվ սոցիալական պատասխանատվություն ստանձնած և այդ շրջանակներում իր դերը գիտակցող ընկերություն, կարևորում է մեր երիտասարդ քաղաքացիների ճիշտ, գրագետ զարգացումը և այդ նպատակով էլ ներդրումներ է իրականացնում։
Սա շատ կարևոր է, որովհետև երեխաները մեր ապագան են, հասարակության անդամները, որոնց ֆինանսական կրթությունը և գիտակցությունն, ի վերջո, տրանսֆորմացվելու են պատասխանատվության։ Շատ կարևոր է, որ նրանք մտածեն թե՛ լավ վաստակելու, թե՛ այդ գումարները բարեկեցության համար ծախսելու, թե՛ խնայելու և ներդնելու մասին։
ԱրարատԲանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
«ԱՐԴԻԲՈՒՔ»-ը ներկայացնում է խոսող ինտերակտիվ գրքերի, խաղերի և գրիչների բացառիկ տեսականի
2025/11/28/ 15:11 -
Վարդենիսում 2 պայմանագրային զինծառայող է պшյթել ականի վրա. ինչ վիճակում են հիմա
2025/11/28/ 14:08 -
Որքան են մարդիկ պատրաստ վճարել՝ մահվան ռիսկը նվազեցնելու համար․
2025/11/28/ 14:01 -
7 կարևոր շեշտադրում, որ արեց ՊԵԿ նախագահը․ Էդուարդ Հակոբյանն ամփոփել է պաշտոնավարման մեկ տարին
2025/11/28/ 13:40 -
Ֆաբերժեի բյուրեղապակյա ձուն աճուրդի կհանվի․ ինչքան է նախնական գինը
2025/11/28/ 12:50 -
Հրդեհների հետևանքով բազմաթիվ վայրի կենդանիներ լքել են իրենց բնական միջավայրը․ ՇՄՆ-ն քաղաքացիներին զգուշացնում է
2025/11/28/ 12:47 -
2029-ին բնակչության ճնշող մեծամասնությունը կընդգրկվի առողջության համընդհանուր ապահովագրության համակարգում. երբ կմեկնարկի առաջին փուլը
2025/11/28/ 12:41 -
Evocabank՝ լավագույն թվային բանկը Հայաստանում 2025
2025/11/28/ 12:24 -
Կոտայքում գործող ավտոգազալիցքավորման ընկերությունը վերականգնել է պետությանը պատճառված 10.7 մլն դրամի վնասը
2025/11/28/ 11:29 -
Երևանում բետոնի արտադրամասի անօրինական գործունեությունը կասեցվել է. ինչքան տուգանք է նշանակվել
2025/11/28/ 11:24
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
Ucom-ն աջակցում է տիեզերական ճարտարագիտության զարգացմանը Հայաստանում
ՓՈՂ NEWS. ՆՈՅԵՄԲԵՐԻ 27, 2025 Թ․
Վստահության նոր չափանիշ կառուցապատման և անշարժ գույքի ոլորտում «գնորդի վճարումների ապահովագրության՝ միջազգային երաշխիքով» ArtCompany-ի, AR-GO Realty-ի և EFES Insurance ապահովագրականի շնորհիվ
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՆՈՅԵՄԲԵՐԻ 27, 2025 Թ․