«ԱրՔա»–ում խափանումներ են եղել. խնդիրը լուծվել է
Լուրեր |
«Արմենիան Քարդ» ընկերության մամուլի ծառայությունը հայտարարություն էր տարածել, որ «ԱրՔա» համակարգում վերջին օրերին արձանագրված խափանումների պատճառները տեխնիկական են:
«ԱրՔա» ազգային վճարահաշվարկային համակարգում այսօր առավոտյան կրկին խափանումներ են եղել, սակայն այս պահին խնդիրները շտկվել են «ԱրՔա»–ն բնականոն աշխատում է։
Նշենք, որ մի քանի օր առաջ «ԱրՔա» համակարգում պարբերաբար խափանումներ էին տեղի ունենում, որի պատճառով քաղաքացիները չէին կարողանում փոխանցումներ կատարել, կանխիկացում անել և օգտվել բանկերի առցանց հավելվածներից։
«Արմենիան Քարդ» ընկերության մամուլի ծառայությունը հայտարարություն էր տարածել, որ «ԱրՔա» համակարգում վերջին օրերին արձանագրված խափանումների պատճառները տեխնիկական են, կիբեռհարձակումների կամ տեղեկատվական անվտանգության խախտումների հետ կապ չունեն։
ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյանն իր հերթին պարզաբանել էր, որ «ԱրՔա» վճարահաշվարկային համակարգի աշխատանքի խափանման պատճառը եղել է սարքի խափանման արդյունք։ Դա արտասահմանյան մեծ հեղինակություն ունեցող ընկերության կողմից տրամադրվող սարք է։
Հիմա հետազոտություններ են անցկացվում ու մասնագետներ են ներգրավվել հասկանալու համար` խնդիրը որն է եղել։
Նշենք, որ «ԱրՔայի» բաժնետոմսերի 55 %–ը պատկանում է ՀՀ կենտրոնական բանկին, 45%–ը՝ առևտրային բանկերին` բացառությամբ «ՎՏԲ Հայաստանի» և իրանական «Մելլաթ բանկի»:
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/05 20:20
Մայիսի 5-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/05/05 19:19
Մայիսի 5-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 5-ի կարևոր լուրերը
2026/05/05/ 20:20 -
Մայիսի 5-ի բիզնես լուրերը
2026/05/05/ 19:19 -
Մարդկանց սթրեսի են ենթարկում բոլոր այն լուրերը, որոնք կապ չունեն իրենց բնակավայրի հետ․ Media Insights Project-ի հետազոտությունը
2026/05/05/ 18:17 -
Defanse Housing. երբ խոստումը դառնում է իրականություն
2026/05/05/ 17:21 -
Սևանա լճի մակարդակը բարձրացել է
2026/05/05/ 17:16 -
ԱՄՆ ԶՈւ-ն մտադիր չէ ներխnւժել Իրանի ջրային կամ օդային տարածք. Պենտագոնի ղեկավար
2026/05/05/ 16:32 -
Հայաստանի համախառն միջազգային պահուստները 2025 թվականի վերջի դրությամբ կազմել են 5,086 միլիարդ դոլար
2026/05/05/ 16:21 -
ՀՀ-ն ու Ֆրանսիան ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր են ստորագրել․ որոնք են հիմնական ուղղությունները
2026/05/05/ 16:11 -
Մոսկվայի բոլոր օդանավակայանները դադարեցրել են թռիչքները
2026/05/05/ 16:04 -
Կրակոցներ՝ Երևանում. հիվանդանոց տեղափոխված տղամարդը մահացել է
2026/05/05/ 16:01
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 5, 2026 Թ․
https://youtu.be/vgZayNc6T6U
Defanse Housing. երբ խոստումը դառնում է իրականություն
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 4, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 4, 2026 Թ․