2025 թվականի ապրիլի դրությամբ Հայաստանի առևտրային բանկերում սպասարկվել է 5,000,554 հաճախորդ, ինչը 5.1%-ով ավել է 2024 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ:
Հաճախորդների մեծամասնությունը՝ 4,782,471-ը, ֆիզիկական անձինք են, իսկ 218,083-ը՝ իրավաբանական անձինք։ Բացի այդ, 2025 թվականի հունվարին բանկերի հաճախորդների հաշիվների ընդհանուր թիվը կազմել է 10,451,763, ինչը 6.5%-ով ավել է 2024 թվականի համեմատ։
Դրանցից 10,035,131-ն առնչվում է ֆիզիկական անձանց, իսկ 416,632-ը՝ իրավաբանական անձանց հաշիվներին։

