ԱՄՆ-ն 15% մաքսատուրք չի սահմանի ԵՄ որոշ ապրանքների համար
Լուրեր |
ԱՄՆ-ն 15% մաքսատուրք չի սահմանի ԵՄ որոշ ապրանքների համար:
Եվրոպական Միության որոշ բնական պաշարներ, ինքնաթիռներ և ջեներիկ դեղամիջոցներ սեպտեմբերի 1-ից չեն ենթարկվի ԱՄՆ-ի 15 տոկոսանոց մաքսատուրքերի, ասվում է ԵՄ-ի և Միացյալ Նահանգների համատեղ հայտարարության մեջ՝ «Փոխադարձ, արդար և հավասարակշռված առևտրի» մասին շրջանակային համաձայնագրի հրապարակման կապակցությամբ։
«Սկսած 2025 թվականի սեպտեմբերի 1-ից՝ ԱՄՆ-ը պարտավորվում է կիրառել միայն առևտրում առավել բարենպաստ վերաբերմունքի ռեժիմի մաքսատուրքերը ԵՄ հետևյալ ապրանքների նկատմամբ՝ չվերականգնվող բնական ռեսուրսներ, ամբողջական ինքնաթիռներ և ավիացիոն պահեստամասեր, չարտոնագրված դեղագործական պատրաստուկներ և դրանց բաղադրիչներ, ինչպես նաև քիմիական պրեկուրսորներ»,- ասվում է փաստաթղթում։
Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հուլիսի 27-ին առևտրային գործարքի են հասել, ըստ որի՝ ԵՄ-ից Միացյալ Նահանգներ արտահանման համար այժմ կկիրառվեն 15% մաքսատուրքեր։ Բացի այդ, Եվրամիությունը պարտավորվել է Միացյալ Նահանգներից գնել հեղուկ բնական գազ, միջուկային վառելիք և զենք։
Գործարքը չի ներառում պողպատի և ալյումինի նկատմամբ ԱՄՆ-ի 50% մաքսատուրքերի չեղարկումը, սակայն դրանք կարող են նվազեցվել հետագա բանակցությունների արդյունքում։ Մասնավորապես, պայմանավորվածության շրջանակներում Եվրամիությունը պարտավորվել է Վաշինգտոնից գնել 750 միլիարդ դոլարի էներգակիրներ՝ տարեկան 250 միլիարդ դոլար՝ մինչև Թրամփի պաշտոնավարման ժամկետի ավարտը, ինչպես նաև Ամերիկայում ներդնել ևս 600 միլիարդ դոլար։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/05 20:20
Մայիսի 5-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/05/05 19:19
Մայիսի 5-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 5-ի կարևոր լուրերը
2026/05/05/ 20:20 -
Մայիսի 5-ի բիզնես լուրերը
2026/05/05/ 19:19 -
Մարդկանց սթրեսի են ենթարկում բոլոր այն լուրերը, որոնք կապ չունեն իրենց բնակավայրի հետ․ Media Insights Project-ի հետազոտությունը
2026/05/05/ 18:17 -
Defanse Housing. երբ խոստումը դառնում է իրականություն
2026/05/05/ 17:21 -
Սևանա լճի մակարդակը բարձրացել է
2026/05/05/ 17:16 -
ԱՄՆ ԶՈւ-ն մտադիր չէ ներխnւժել Իրանի ջրային կամ օդային տարածք. Պենտագոնի ղեկավար
2026/05/05/ 16:32 -
Հայաստանի համախառն միջազգային պահուստները 2025 թվականի վերջի դրությամբ կազմել են 5,086 միլիարդ դոլար
2026/05/05/ 16:21 -
ՀՀ-ն ու Ֆրանսիան ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր են ստորագրել․ որոնք են հիմնական ուղղությունները
2026/05/05/ 16:11 -
Մոսկվայի բոլոր օդանավակայանները դադարեցրել են թռիչքները
2026/05/05/ 16:04 -
Կրակոցներ՝ Երևանում. հիվանդանոց տեղափոխված տղամարդը մահացել է
2026/05/05/ 16:01
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 5, 2026 Թ․
https://youtu.be/vgZayNc6T6U
Defanse Housing. երբ խոստումը դառնում է իրականություն
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 4, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 4, 2026 Թ․