ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել ռուսական վճարային համակարգի դեմ
Լուրեր |
ԱՄՆ ֆինանսների նախարարությունը կրկին պատժամիջոցների ցուցակում է ներառում «Garantex» կրիպտոարժույթի բորսան:
ԱՄՆ ֆինանսների նախարարությունը պատժամիջոցների ցուցակում է ներառել ռուսական «А7» վճարային համակարգը, «Grinex» կրիպտոբորսան և ևս մի քանի ընկերություններ։ Համապատասխան որոշումը հրապարակվել է գերատեսչության կայքում։
Այնտեղ ասվում է, որ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը կրկին պատժամիջոցների ցուցակում է ներառում «Garantex» կրիպտոարժույթի բորսան, որը, ինչպես կարծում են ԱՄՆ-ում՝ ուղղակիորեն աջակցել է հայտնի կիբերհանցագործներին և վիրուսային ծրագրեր մշակողներին՝ 2019 թվականից ի վեր մշակելով ավելի քան 100 միլիոն դոլարի գործարքներ։
Բացի այդ, պատժամիջոցների ցանկում է ներառվել «Garantex»-ի իրավահաջորդը՝ «Grinex»-ը։ Նաև միջոցներ են ձեռնարկվել «Garantex»-ի երեք ղեկավարների և Ռուսաստանում ու Ղրղզստանում գործող վեց փոխկապակցված ընկերությունների նկատմամբ, որոնց նախարարությունը մեղադրում է վնասակար կիբերգործունեության մեջ բորսայի մասնակցությանը աջակցելու համար։
Դրանից առաջ ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը չի բացառել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կիրառելու հնարավորությունը։ Նրա խոսքով, Սպիտակ տան ղեկավար Դոնալդ Թրամփը դեռ ցանկանում է ավարտել հակամարտությունը Ուկրաինայում և հետևաբար, բոլոր տարբերակները բաց է թողնում։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/05 20:20
Մայիսի 5-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/05/05 19:19
Մայիսի 5-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 5-ի կարևոր լուրերը
2026/05/05/ 20:20 -
Մայիսի 5-ի բիզնես լուրերը
2026/05/05/ 19:19 -
Մարդկանց սթրեսի են ենթարկում բոլոր այն լուրերը, որոնք կապ չունեն իրենց բնակավայրի հետ․ Media Insights Project-ի հետազոտությունը
2026/05/05/ 18:17 -
Defanse Housing. երբ խոստումը դառնում է իրականություն
2026/05/05/ 17:21 -
Սևանա լճի մակարդակը բարձրացել է
2026/05/05/ 17:16 -
ԱՄՆ ԶՈւ-ն մտադիր չէ ներխnւժել Իրանի ջրային կամ օդային տարածք. Պենտագոնի ղեկավար
2026/05/05/ 16:32 -
Հայաստանի համախառն միջազգային պահուստները 2025 թվականի վերջի դրությամբ կազմել են 5,086 միլիարդ դոլար
2026/05/05/ 16:21 -
ՀՀ-ն ու Ֆրանսիան ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր են ստորագրել․ որոնք են հիմնական ուղղությունները
2026/05/05/ 16:11 -
Մոսկվայի բոլոր օդանավակայանները դադարեցրել են թռիչքները
2026/05/05/ 16:04 -
Կրակոցներ՝ Երևանում. հիվանդանոց տեղափոխված տղամարդը մահացել է
2026/05/05/ 16:01
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 5, 2026 Թ․
https://youtu.be/vgZayNc6T6U
Defanse Housing. երբ խոստումը դառնում է իրականություն
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 4, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 4, 2026 Թ․