ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է ընդունել ՀԷՑ-ի նոր բաժանորդ դառնալու սակագները զգալիորեն նվազեցնելու մասին։
ՀԷՑ-ի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանի փոխանցմամբ՝ ֆիզիկական և իրավաբանական անձանց համար բաշխման ցանցին միացման վճարները կնվազեն մինչև 40%-ով։
Միևնույն ժամանակ, էլեկտրաէներգիայի հզորությունների ավելացման կամ նոր հզորությունների միացման վճարները կնվազեն մինչև 55%-ով։
Նշվում է, որ որոշումն ուժի մեջ կմտնի հրապարակմանը հաջորդող օրը։
Պետրոսյանը փոփոխությունը բնութագրել է որպես քաղաքացիակենտրոն կարևոր բարեփոխում՝ շնորհակալություն հայտնելով գործընթացում ներգրավված կառույցներին։

