Ֆոնդային շուկան պատրաստվում է աճի՝ Ալյասկայում Թրամփի և Պուտինի հանդիպման ֆոնին. BILD
Լուրեր |
Ֆոնդային շուկան պատրաստվում է աճի՝ Ալյասկայում Թրամփի և Պուտինի հանդիպման ֆոնին. BILD
ԱՄՆ-ն պատրաստվում է նախագահ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի հանդիպմանը Ալյասկայում՝ Ուկրաինայում պատերազմի դադարեցման հարցը քննարկելու համար: Մասնագետները զգուշացնում են, որ Թրամփը կարող է «մեծ զիջումներ անել Ռուսաստանին Ուկրաինայի հարցում», ինչը նյարդայնացնում է եվրոպացի քաղաքական գործիչներին և ներդրողներին:
Անցյալ շաբաթ ճնշման տակ են հայտնվել պաշտպանական ընկերությունների արժեթղթերը: Վերլուծաբանների խոսքով՝ «խաղաղությունը ձեռնտու չէ բիզնեսի այս ոլորտի համար»։ Սակայն այն բանից հետո, երբ Թրամփը նվազեցրեց բանակցությունների հարցում առաջընթացի սպասումները՝ ասելով, որ ինքը մտադիր չէ գործարք կնքել, եվրոպական ֆոնդային շուկաները սկսեցին աճել, իսկ Գերմանիայի ամենակարևոր ֆոնդային ինդեքսը՝ DAX-ը, գիշերը բարձրացել է 0.81%-ով։
«Կարճաժամկետ հեռանկարում պաշտպանական ընկերությունների արժեթղթերի գին կնվազի, բայց երկարաժամկետ հեռանկարում ներուժը մնում է բարձր։ Եթե գործարք կնքվի առանց Եվրոպայի, դա կրկին կցույց տա, որ մենք պետք է հոգ տանենք մեր անվտանգության մասին։ Եվ դա նշանակում է, որ պաշտպանական ընկերությունների երկարաժամկետ ներուժն ավելի մեծ է», - BILD-ի հետ զրույցում բացատրել է Scalable Capital-ի գլխավոր տնտեսագետ Քրիստիան Ռյոլը։
RoboMarkets-ի ներդրումային ռազմավար Յուրգեն Մոլնարը հավելել է, որ հնարավոր խաղաղությունը կարող է խթան հանդիսանալ DAX-ի աճի և ռուսական շուկան եվրոպական ընկերությունների համար բացելու համար։ Սակայն, նա ընդգծել է, որ դրա հավանականությունը փոքր է։
«Այնուամենայնիվ, եթե պատժամիջոցների վերացման հեռանկարը մեծ անակնկալ լինի, դա կարող է կարճաժամկետ հեռանկարում կյանք շունչ շունչ հաղորդել եվրոպական էներգաինտենսիվ ընկերություններին, ինչպիսիք են քիմիական ընկերությունները», - նշեց Ռյոլը։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/05 20:20
Մայիսի 5-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/05/05 19:19
Մայիսի 5-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 5-ի կարևոր լուրերը
2026/05/05/ 20:20 -
Մայիսի 5-ի բիզնես լուրերը
2026/05/05/ 19:19 -
Մարդկանց սթրեսի են ենթարկում բոլոր այն լուրերը, որոնք կապ չունեն իրենց բնակավայրի հետ․ Media Insights Project-ի հետազոտությունը
2026/05/05/ 18:17 -
Defanse Housing. երբ խոստումը դառնում է իրականություն
2026/05/05/ 17:21 -
Սևանա լճի մակարդակը բարձրացել է
2026/05/05/ 17:16 -
ԱՄՆ ԶՈւ-ն մտադիր չէ ներխnւժել Իրանի ջրային կամ օդային տարածք. Պենտագոնի ղեկավար
2026/05/05/ 16:32 -
Հայաստանի համախառն միջազգային պահուստները 2025 թվականի վերջի դրությամբ կազմել են 5,086 միլիարդ դոլար
2026/05/05/ 16:21 -
ՀՀ-ն ու Ֆրանսիան ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր են ստորագրել․ որոնք են հիմնական ուղղությունները
2026/05/05/ 16:11 -
Մոսկվայի բոլոր օդանավակայանները դադարեցրել են թռիչքները
2026/05/05/ 16:04 -
Կրակոցներ՝ Երևանում. հիվանդանոց տեղափոխված տղամարդը մահացել է
2026/05/05/ 16:01
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 5, 2026 Թ․
https://youtu.be/vgZayNc6T6U
Defanse Housing. երբ խոստումը դառնում է իրականություն
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 4, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 4, 2026 Թ․