ՊԵԿ-ը բացահայտել է սպորտային ակումբի կողմից չհայտարարագրված 8.6 մլրդ դրամի ստվերային շրջանառություն
Լուրեր |
Նշված դեպքի առթիվ հանցավոր խմբի 1 անձի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով հարուցվել է հանրային քրեական հետապնդում:
Ստվերային շրջանառության դեմ ուղղված հետևողական պայքարի շրջանակում, ՊԵԿ Հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչություն օրերս օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ սպորտային ակումբներից մեկում գրանցված աշխատակիցներն իրենց ստացած աշխատավարձի զգալի մասը ստանում են կանխիկ եղանակով, որոնք չեն արտացոլվում հարկային մարմին ներկայացված հաշվետվություններում: Ընկերությունը նաև հարկերի վճարումից խուսափելու արդյունքում թաքցնում է իրական իրացման շրջանառությունը։ Այս մասին հայտնում են ՊԵԿ-ից:
Վարչության ոլորտային թիվ 6 բաժնի աշխատակիցները ձեռնարկել են լայնամասշտաբ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, ստացված տվյալները հաստատվել են։
Ձեռք բերված նյութերի հիմքով, առանձնապես խոշոր չափերի հարկեր չվճարելու առերևույթ հանցագործության հատկանիշներով հաղորդում է ներկայացվել ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ։
ՀՀ քննչական կոմիտեի և Պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցները համատեղ սպորտային համալիրի մի շարք հասցեներում կատարել են խուզարկություններ: Առգրավվել են նախաքննությանն անհրաժեշտ իրեր ու փաստաթղթեր։
Ձեռք բերված տվյալների համակողմանի վերլուծության արդյունքում պարզվել է, որ վերջին հինգ տարվա ընթացքում ընկերությունն, առանց ՀԴՄ կտրոնների և համապատասխան հաշվարկային փաստաթղթերի տրամադրման, մի շարք հաճախորդների մատուցել է սպորտային ծառայություններ՝ այդ կերպ թաքցնելով շուրջ 8.6 միլիարդ դրամի իրացման շրջանառություն և չվճարելով շուրջ 2.3 միլիարդ դրամի հարկ պետական բյուջե։
Նշված դեպքի առթիվ հանցավոր խմբի 1 անձի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով հարուցվել է հանրային քրեական հետապնդում, ներկայացվել է մեղադրանք, որից հետո պետությանը պատճառված վնասից վերականգնվել է 348․6 մլն․ դրամը։
Նախաքննությունը և հետաքննությունը շարունակվում են, իրականացվում են վարութային գործողություններ և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքի ամբողջական հանգամանքները, հանցավոր խմբի կազմում ներգրավված անձանց ողջ շրջանակը պարզելու, նրանց նկատմամբ քրեաիրավական ներգործության միջոցներ կիրառելու, ինչպես նաև ենթադրյալ հանցագործությամբ պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնելու ուղղությամբ։
Հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը սպորտային ակումբների միջոցով ծառայություններ մատուցող հարկ վճարողներին հորդորում է զերծ մնալ հարկային մարմին ներկայացված հաշվարկ-հաշվետվություններում կեղծ տվյալներ ներառելու և իրացման շրջանառությունները թերհայտարարագրելու արատավոր երևույթից։ Նման երևույթները բացահայտելու հարցում ՊԵԿ-ը հետևողական է լինելու։
Մանրամասները` տեսանյութում:
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
Մարդկանց սթրեսի են ենթարկում բոլոր այն լուրերը, որոնք կապ չունեն իրենց բնակավայրի հետ․ Media Insights Project-ի հետազոտությունը
2026/05/05/ 18:17 -
Defanse Housing. երբ խոստումը դառնում է իրականություն
2026/05/05/ 17:21 -
Սևանա լճի մակարդակը բարձրացել է
2026/05/05/ 17:16 -
ԱՄՆ ԶՈւ-ն մտադիր չէ ներխnւժել Իրանի ջրային կամ օդային տարածք. Պենտագոնի ղեկավար
2026/05/05/ 16:32 -
Հայաստանի համախառն միջազգային պահուստները 2025 թվականի վերջի դրությամբ կազմել են 5,086 միլիարդ դոլար
2026/05/05/ 16:21 -
ՀՀ-ն ու Ֆրանսիան ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր են ստորագրել․ որոնք են հիմնական ուղղությունները
2026/05/05/ 16:11 -
Մոսկվայի բոլոր օդանավակայանները դադարեցրել են թռիչքները
2026/05/05/ 16:04 -
Կրակոցներ՝ Երևանում. հիվանդանոց տեղափոխված տղամարդը մահացել է
2026/05/05/ 16:01 -
Ինչպե՞ս է տարածաշրջանային անկայունությունն ազդում ՀՀ տնտեսության վրա
2026/05/05/ 15:55 -
Նոր փոփոխություն՝ 65 տարեկանից բարձր աշխատակիցներ համար․ ինչ է որոշել ԱԺ-ն
2026/05/05/ 15:54
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 4, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 4, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՄԱՅԻՍԻ 3, 2026 Թ.
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՄԱՅԻՍԻ 2, 2026 Թ.
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 1, 2026 Թ․