ՊԵԿ-ը բացահայտել է շինանյութի շուկայում շուրջ 3.5 միլիարդ դրամի թաքցված շրջանառություն
Լուրեր |
Նախնական հաշվարկով՝ շինանյութի առևտրով զբաղվող ընկերության կողմից չհայտարարագրված շուրջ 3.5 միլիարդ դրամի շրջանառության արդյունքում պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ մոտ 1.1 միլիարդ դրամի վնաս։
Շինանյութի առևտրով զբաղվող խոշոր ընկերության նկատմամբ իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ՊԵԿ-ը բացահայտել է էական ծավալներով ստվերային շրջանառություն։
Այսպես՝ ՊԵԿ Հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչության ոլորտային թիվ 1 բաժնում ստացված օպերատիվ տվյալների համաձայն՝ շինանյութի մանրածախ առևտրով զբաղվող խոշոր ցանցը տարիներ շարունակ ապրանքներն իրացրել է և չի տրամադրել հաշվարկային փաստաթուղթ ու ՀԴՄ կտրոն։ Համաժամանակյա օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռք են բերվել փաստական տվյալներ, որոնք վկայում են, որ ընկերության իրական իրացման ծավալները հարկային մարմին ներկայացված տվյալների համեմատ էականորեն գերազանցել են։ Այսինքն՝ բացահայտվել է համակարգային սխեմա, որի միջոցով տնտեսվարողը թերհայտարարագրումների ճանապարհով խուսափել է առանձնապես խոշոր չափի հարկային պարտավորություններից։
Նախնական հաշվարկով՝ շինանյութի առևտրով զբաղվող ընկերության կողմից չհայտարարագրված շուրջ 3.5 միլիարդ դրամի շրջանառության արդյունքում պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ մոտ 1.1 միլիարդ դրամի վնաս։ Բացի պետական բյուջեին հասցված էական վնասից, նման դեպքերը խաթարում են նաև արդար մրցակցությունը՝ խաթարելով օրինապահ և թափանցիկ գործունեություն իրականացնող տնտեսվարողների շահերը։
Հիմք ընդունելով ձեռքբերված ապացույցները՝ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչությունը հաղորդում է ներկայացրել ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ առանձնապես խոշոր չափերով հարկերից խուսափելու հատկանիշներով: Վարույթային և օպերատիվ-հետախուզական գործողությունների շրջանակներում ընկերության գործունեության հասցեներում իրականացվել են խուզարկություններ, առգրավել են նախաքննության համար կարևորություն ունեցող փաստաթղթեր, տվյալների շտեմարան, էլեկտրոնային այլ կրիչներ։
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ ստվերային տնտեսության դեմ պայքարը շարունակական բնույթ է կրում և պետությանը հասցված վնասներն ենթակա են լիարժեք փոխհատուցման։
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/05 20:20
Մայիսի 5-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/05/05 19:19
Մայիսի 5-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 5-ի կարևոր լուրերը
2026/05/05/ 20:20 -
Մայիսի 5-ի բիզնես լուրերը
2026/05/05/ 19:19 -
Մարդկանց սթրեսի են ենթարկում բոլոր այն լուրերը, որոնք կապ չունեն իրենց բնակավայրի հետ․ Media Insights Project-ի հետազոտությունը
2026/05/05/ 18:17 -
Defanse Housing. երբ խոստումը դառնում է իրականություն
2026/05/05/ 17:21 -
Սևանա լճի մակարդակը բարձրացել է
2026/05/05/ 17:16 -
ԱՄՆ ԶՈւ-ն մտադիր չէ ներխnւժել Իրանի ջրային կամ օդային տարածք. Պենտագոնի ղեկավար
2026/05/05/ 16:32 -
Հայաստանի համախառն միջազգային պահուստները 2025 թվականի վերջի դրությամբ կազմել են 5,086 միլիարդ դոլար
2026/05/05/ 16:21 -
ՀՀ-ն ու Ֆրանսիան ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր են ստորագրել․ որոնք են հիմնական ուղղությունները
2026/05/05/ 16:11 -
Մոսկվայի բոլոր օդանավակայանները դադարեցրել են թռիչքները
2026/05/05/ 16:04 -
Կրակոցներ՝ Երևանում. հիվանդանոց տեղափոխված տղամարդը մահացել է
2026/05/05/ 16:01
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 5, 2026 Թ․
https://youtu.be/vgZayNc6T6U
Defanse Housing. երբ խոստումը դառնում է իրականություն
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 4, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 4, 2026 Թ․