ABNews

Ucom-ի աջակցությամբ մեկնարկել է ArmDrone համայնքի FPV դրոնների կրթական ծրագրի երկրորդ փուլը

Գործընկերային նյութեր | 2026/08/13 13:50

Ucom-ի աջակցությամբ մեկնարկել է ArmDrone համայնքի FPV դրոնների կրթական ծրագրի երկրորդ փուլը

Ucom-ի աջակցությամբ ArmDrone համայնքը մեկնարկել էպատանիների համար նախատեսված առաջին դեմքից դիտում ապահովող (FPV) դրոնների անվճար կրթական ծրագրի երկրորդ փուլը, որի շրջանակում անցկացվեց գործնական դաս՝ դաշտային թռիչքներով։ Դասընթացիններկա էր նաև Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

Ծրագրի երկրորդ փուլի մեկնարկի շրջանակում ստացվել է մասնակցության ավելի քան 500 հայտ։ Ընտրված մասնակիցներն արդեն ծանոթացել են անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) տեխնոլոգիաներին, FPV համակարգերի կառուցվածքին, սարքերի կառավարմանը, թռիչքների պլանավորմանն ու անվտանգ իրականացմանը։

«Տեխնոլոգիական կրթությունը միայն տեսական գիտելիքների փոխանցումը չէ․ կարևոր է, որ երիտասարդները հնարավորություն ունենան ստացած գիտելիքները փորձարկել և կիրառել նաև գործնականում։ Ucom-ում մեզ համար կարևոր է, որ երիտասարդները շարունակեն հետաքրքրվել տեխնոլոգիաներով և զարգացնեն իրենց մասնագիտական հմտությունները։ Վստահ ենք, որ նման ծրագրերն ամրապնդում են Հայաստանի դիրքերը որպես նորարարական և տեխնոլոգիական կենտրոն», - նշել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

Գործնական դասի ընթացքում մասնակիցները ամրապնդեցին իրենց հմտությունները դաշտային պայմաններում՝ իրականացնելով FPV դրոնների թռիչքներ և կատարելագործելով սարքերի կառավարման, ծրագրային և թռիչքային պարամետրերի կարգավորման տեխնիկան։ Ձեռք բերված փորձը կարևոր հիմք է հետագա բարդ թռիչքային վարժությունների և միջազգային FPV մրցարշավերինմասնակցելու համար։

«Ucom-ի աջակցության շնորհիվ մենք կարողացանք փուլ առ փուլ իրականացնել այս կրթական ծրագիրը՝ սկսած մասնակիցների ընտրությունից մինչև տեսական և գործնական փուլեր։ Այսօր արդեն մասնակիցները կարողանում են իրենց ձեռք բերած գիտելիքները կիրառել դաշտային պայմաններում՝ կատարելով իրական թռիչքներ և զարգացնելով իրենց օպերատորական հմտությունները։ Մեր նպատակն է ոչ միայն սովորեցնել կառավարել դրոն, այլ նաև ձևավորել տեխնիկական մտածողություն, ինժեներական մոտեցում և ստեղծել նոր հնարավորություններ երիտասարդների համար ԱԹՍ ոլորտում», - ասել է  ArmDroneհամայնքի հիմնադիր Հայկ Կարապետյանը։

Ucom-ը շարունակաբար իրականացնում է տեխնոլոգիական կրթությանն ու երիտասարդների զարգացմանն ուղղված նախաձեռնություններ՝ նպատակ ունենալով խթանել ժամանակակից տեխնոլոգիաների նկատմամբ հետաքրքրությունը, զարգացնել թվային, տեխնիկական և ինժեներական հմտությունները։ ArmDrone-ի հետ իրականացվող FPV* (First-person view) դրոնների կրթական ծրագիրը այս նախաձեռնությունների շարքի կարևոր մասն է, որը երիտասարդներին հնարավորություն է տալիս ձեռք բերել ԱԹՍ տեխնոլոգիաների վերաբերյալ տեսական գիտելիքներ և զարգացնել դրանց կիրառման համար անհրաժեշտ գործնական հմտություններ, որոնք կարող են հիմք դառնալ նրանց հետագա կրթական և մասնագիտական ուղու համար։

 

* FPV drone (First-person view – առաջին դեմքից դիտում ապահովող) – Հնարավորություն է տալիս կառավարել անօդաչու թռչող սարքը՝ առաջին դեմքից։ Սարքի վրա տեղադրված վիդեոփոխանցիչիմիջոցով տեսախցիկից ստացված պատկերը փոխանցվում է օպերատորի վիդեոընդունիչին (FPV ակնոցին), որի շնորհիվ օպերատորը հնարավորություն է ստանում սարքը վարել բավական մեծ հեռավորությունից: Տվյալ տեխնոլոգիան հաճախ կիրառվում է կինոարտադրությունում, կրթական ոլորտում և միջազգային դրոնների մրցարշավերում։

*գովազդ

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը