Տեղաշարժման խնդիր ունեցող ընտրողների իրավունքներն ու դիմելու կարգը
Լուրեր |
Տեղաշարժման խնդիր ունեցող ընտրողների իրավունքներն ու դիմելու կարգը
Տեղաշարժման (հենաշարժական) դժվարություններ ունեցող ընտրողները կարող են դիմում ներկայացնել լիազոր մարմին՝ ըստ հաշվառման վայրի ընտրողների ցուցակից ժամանակավորապես դուրս գալու և իրենց նախընտրած վայրում գտնվող մատչելի ընտրական տեղամասի ընտրողների ցուցակում ընդգրկվելու համար։
«Դիմումները կընդունվեն ընտրատեղամասերի ձևավորումից հետո։ Հետևապես՝ իրենց տեղամասային կենտրոնում քվեարկելու անհնարինության դեպքում տեղաշարժման (հենաշարժական) դժվարություններ ունեցող ընտրողները քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 12 օր առաջ՝ 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների դեպքում՝ մինչև մայիսի 26-ը ժամը 14:00-ն, կարող են լիազոր մարմին դիմում ներկայացնել՝ ըստ հաշվառման վայրի ընտրողների ցուցակից ժամանակավորապես դուրս գալու և իրենց նախընտրած վայրի մատչելի ընտրական տեղամասի ընտրողների ցուցակում ընդգրկվելու մասին՝ նշելով տեղաշարժման (հենաշարժական) դժվարություններ ունեցող անձանց համար մատչելի ընտրական տեղամասի համարը։
Դիմումը կարող է ներկայացվել էլեկտրոնային կամ թղթային եղանակով: Տեղաշարժման (հենաշարժական) դժվարություններ ունեցող անձի անունից դիմում ներկայացնելու դեպքում դիմումատուն պարտավոր է ներկայացնել նոտարական վավերացմամբ հաստատված լիազորագիր:
Հաշմանդամության հիմքով տեղաշարժման (հենաշարժական) դժվարություններ ունեցող անձանց էլեկտրոնային դիմումները կարող են ապահովվել ստորագրության՝ դիմողի համար ընդունելի ցանկացած եղանակով, իսկ տեղաշարժման (հենաշարժական) դժվարություններ ունեցող այլ անձանց էլեկտրոնային դիմումներն ապահովվում են էլեկտրոնային թվային ստորագրությամբ։
Հաշմանդամության հիմքով տեղաշարժման (հենաշարժական) դժվարություններ ունեցող անձանց էլեկտրոնային թվային ստորագրությամբ չապահովված էլեկտրոնային դիմումներին կից ներկայացվում է նաև անձի հաշմանդամություն ունենալը հաստատող փաստաթուղթը կամ դրա պատճենը։
Տեղաշարժման (հենաշարժական) դժվարություններ ունեցող ընտրողների համար մատչելի ընտրական տեղամասերի ցանկը հրապարակում է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով/Central Electoral Commission of Armenia-ը ոչ ուշ, քան քվեարկության օրվանից 40 օր առաջ»,- ասվում է հաղորդագրությունում:
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
Քիմ Քարդաշյանը Լյուիս Հեմիլթոնի հետ 24 ժամ տևողությամբ վայրի 11,000 մղոնանոց թռիչք է կատարել
2026/04/10/ 13:06 -
2026-ի փետրվարն ամենատաքն է դիտարկումների ամբողջ պատմության ընթացքում, իսկ մարտն ամենատեղումնառատն էր՝ սկսած 1935-ից. Ազիզյան
2026/04/10/ 13:03 -
Այս տարի ուշ ծաղկում է նախատեսվում, իսկ ուշ ծաղկման դեպքում նվազում է ցրտահարման ռիսկը. Սուրենյան
2026/04/10/ 12:57 -
Հյուսիս-հարավի Աշտարակ-Գյումրի հատվածը պատրաստ է. ճանապարհի բացումը կլինի ապրիլի 19–ին՝ ավտոերթով
2026/04/10/ 12:23 -
ԵՄ-ը կտրուկ ավելացրել է ռուսական հեղուկացված գազի ներկրումները
2026/04/10/ 12:19 -
Հայ փորձագետների պատվիրակությունը ժամանել է Ադրբեջան
2026/04/10/ 12:15 -
Տեղաշարժման խնդիր ունեցող ընտրողների իրավունքներն ու դիմելու կարգը
2026/04/10/ 12:10 -
Պետությանը պատճառված վնասից վերականգնվել է 111 միլիոն 900 հազար դրամը. Գլխավոր դատախազություն
2026/04/10/ 12:03 -
Ապրիլի 15-ից 18-ը ՀՀ ողջ տարածքում ջերմաստիճանը կբարձրանա, բայց կմոտենա հաջորդ ցիկլոնը. Գագիկ Սուրենյան
2026/04/10/ 12:00 -
Հաստատվել է հանրակրթական դպրոցների ղեկավարման հավաստագրի համար հավակնորդների քննության ժամանակացույցը
2026/04/10/ 11:58
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ՓՈՂ NEWS. ԱՊՐԻԼԻ 8, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 7, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ԱՊՐԻԼԻ 7, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 6, 2026 Թ․