Հայաստանով անցնող երկաթուղային գիծը չպետք է հակասի Հայաստանի ինքնիշխանությանը. Իրանի ԱԳՆ
Լուրեր |
Հայաստանով անցնող երկաթուղային գիծը չպետք է հակասի Հայաստանի ինքնիշխանությանը. Իրանի ԱԳՆ
Իրանը մշտապես ընդգծել է իր զգայուն վերաբերմունքը Հարավային Կովկասում արտատարածաշրջանային դերակատարների ներկայության և միջամտության հանդեպ. այս մասին, Tasnim-ի փոխանցմամբ, ասել է Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղաին:
«ԱՄՆ ընկերությունների հետ նախատեսվող համագործակցությունները տեղի են ունենալու բացառապես Հայաստանում գրանցված ընկերության միջոցով և այդ երկրի ներքին օրենքներին համապատասխան։ Երկու երկրների համատեղ հայտարարության մեջ ևս շեշտվել է ազգային ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և սահմանների անխախտելիության պահպանումը», - ասել է Բաղաին:
Նա ընդգծել է, որ տրանսպորտային և հաղորդակցական ուղիների ապաշրջափակումը և ստեղծումը, այդ թվում՝ Հայաստանի հարավով անցնող երկաթուղային գիծը, որը կապելու է Ադրբեջանը Նախիջևանի ինքնավար հանրապետության հետ, չպետք է վնասի միջազգային մակարդակով ճանաչված սահմաններին, հակասի Հայաստանի ինքնիշխանությանը կամ հանգեցնի տարածաշրջանի աշխարհաքաղաքականության փոփոխությանը։
«Իրանն ուշադիր հետևում է իրավիճակին և անհրաժեշտության դեպքում իր մտահոգությունները կհայտնի տարածաշրջանի երկրներին՝ կանխելու համար ցանկացած արտատարածաշրջանային միջամտություն, որը կարող է վնաս հասցնել Հարավային Կովկասի խաղաղությանը, կայունությանը և անվտանգությանը», - ասել է Բաղաին:
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/05 20:20
Մայիսի 5-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/05/05 19:19
Մայիսի 5-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 5-ի կարևոր լուրերը
2026/05/05/ 20:20 -
Մայիսի 5-ի բիզնես լուրերը
2026/05/05/ 19:19 -
Մարդկանց սթրեսի են ենթարկում բոլոր այն լուրերը, որոնք կապ չունեն իրենց բնակավայրի հետ․ Media Insights Project-ի հետազոտությունը
2026/05/05/ 18:17 -
Defanse Housing. երբ խոստումը դառնում է իրականություն
2026/05/05/ 17:21 -
Սևանա լճի մակարդակը բարձրացել է
2026/05/05/ 17:16 -
ԱՄՆ ԶՈւ-ն մտադիր չէ ներխnւժել Իրանի ջրային կամ օդային տարածք. Պենտագոնի ղեկավար
2026/05/05/ 16:32 -
Հայաստանի համախառն միջազգային պահուստները 2025 թվականի վերջի դրությամբ կազմել են 5,086 միլիարդ դոլար
2026/05/05/ 16:21 -
ՀՀ-ն ու Ֆրանսիան ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր են ստորագրել․ որոնք են հիմնական ուղղությունները
2026/05/05/ 16:11 -
Մոսկվայի բոլոր օդանավակայանները դադարեցրել են թռիչքները
2026/05/05/ 16:04 -
Կրակոցներ՝ Երևանում. հիվանդանոց տեղափոխված տղամարդը մահացել է
2026/05/05/ 16:01
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 5, 2026 Թ․
https://youtu.be/vgZayNc6T6U
Defanse Housing. երբ խոստումը դառնում է իրականություն
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 4, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 4, 2026 Թ․