Հորմուզի նեղուցով անցնող նավերի համար վճար սահմանելու նախագիծը հաստատվել է

Ծրագիրը նախատեսում է, որ վճարները պետք է գանձվեն իրանական ռիալով։

Իրանի խորհրդարանը հաստատել է Հորմուզի նեղուցով անցնող նավերի համար վճար սահմանելու նախագիծը։

Ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության կոմիտեն հաստատել է նեղուցում նավագնացության կարգավորման ծրագիրը, ներառյալ ԱՄՆ-ի, Իսրայելի կամ նախկինում Իսլամական Հանրապետության դեմ միակողմանի պատժամիջոցներ կիրառած երկրների հետ կապված նավերի մուտքի արգելքը։

Ծրագիրը նախատեսում է, որ վճարները պետք է գանձվեն իրանական ռիալով։