Մեկնարկել է մասնագիտական ուսումնական հաստատությունների ընդունելության գործընթացը․ այն կանցկացվի երկու փուլով
Լուրեր |
Ոլորտային մասնագիտությունների դեպքում հայտերի ընդունման վերջնաժամկետը օգոստոսի 8-ն է, իսկ օգոստոսի 9-ից 17-ը կկազմակերպվեն ընդունելության քննությունները։
Այսօրվանից՝ հուլիսի 24-ից, մեկնարկել է մասնագիտական ուսումնական հաստատությունների ընդունելության գործընթացը, որը իրականացվում է dimord.emis.am հարթակի միջոցով։
Այս մասին հայտնել է ԿԳՄՍ փոխնախարար Արաքսյա Սվաջյանը մամուլի ասուլիսի ժամանակ։ Ընդունելությունն իրականացվում է երկու փուլով՝ ոլորտային և ոչ ոլորտային մասնագիտությունների համար։ Ոլորտային մասնագիտությունների դեպքում հայտերի ընդունման վերջնաժամկետը օգոստոսի 8-ն է, իսկ օգոստոսի 9-ից 17-ը կկազմակերպվեն ընդունելության քննությունները։
Ոչ ոլորտային մասնագիտությունների դեպքում առաջին փուլի ընդունելությունը կտևի մինչև օգոստոսի 17-ը և կկատարվի առանց քննության՝ դպրոցական վկայականի միջին գնահատականների հիման վրա։
Բոլոր մասնագիտությունների դեպքում տվյալների ամփոփումից հետո տեղի կունենա դիմորդների բաշխում ուսումնական հաստատություններով։ Եթե մնան թափուր տեղեր, ապա օգոստոսի 17-ից կհայտարարվի երկրորդ փուլը, որին կարող են մասնակցել և՛ առաջին փուլում չընդունվածները, և՛ նոր դիմորդները։
Սվաջյանը նշեց, որ ընդունելությունը տարեց տարի աճում է։ Անցյալ տարվա տվյալներով՝ 9-րդ դասարանցիների յուրաքանչյուր երրորդը դիմել է մասնագիտական ուսումնական հաստատություն, և ընդունելության ցուցանիշը 11%-ով գերազանցել է նախորդ տարվա տվյալները։ Առողջապահական, արվեստի և մշակույթի մասնագիտությունները շարունակում են մնալ ամենապահանջվածներից։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/05 20:20
Մայիսի 5-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/05/05 19:19
Մայիսի 5-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Թրամփը հայտարարել է «Ազատություն» նախագծի գործողության կասեցման մասին
2026/05/06/ 10:34 -
Մայիսի 5-ի կարևոր լուրերը
2026/05/05/ 20:20 -
Մայիսի 5-ի բիզնես լուրերը
2026/05/05/ 19:19 -
Մարդկանց սթրեսի են ենթարկում բոլոր այն լուրերը, որոնք կապ չունեն իրենց բնակավայրի հետ․ Media Insights Project-ի հետազոտությունը
2026/05/05/ 18:17 -
Defanse Housing. երբ խոստումը դառնում է իրականություն
2026/05/05/ 17:21 -
Սևանա լճի մակարդակը բարձրացել է
2026/05/05/ 17:16 -
ԱՄՆ ԶՈւ-ն մտադիր չէ ներխnւժել Իրանի ջրային կամ օդային տարածք. Պենտագոնի ղեկավար
2026/05/05/ 16:32 -
Հայաստանի համախառն միջազգային պահուստները 2025 թվականի վերջի դրությամբ կազմել են 5,086 միլիարդ դոլար
2026/05/05/ 16:21 -
ՀՀ-ն ու Ֆրանսիան ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր են ստորագրել․ որոնք են հիմնական ուղղությունները
2026/05/05/ 16:11 -
Մոսկվայի բոլոր օդանավակայանները դադարեցրել են թռիչքները
2026/05/05/ 16:04
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 5, 2026 Թ․
https://youtu.be/vgZayNc6T6U
Defanse Housing. երբ խոստումը դառնում է իրականություն
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 4, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 4, 2026 Թ․