«Մի դրամի ուժի» թիմն այցելեց «Հայորդի» ճամբար
Լուրեր |
Ճամբարականների առօրյային ծանոթանալու և հերթական սպասված հանդիպման ակնկալիքով, օրերս Իդրամի և IDBank-ի թիմն այցելեց Հանքավան։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Մի դրամի ուժի» այս տարվա մայիսի շահառուն «Հայորդի» ամենամյա ճամբարն էր, որի համար հավաքագրված 4․991․788 դրամ գումարն ուղղվեց զոհված զինծառայողների երեխաների ամառային հանգիստն ու կրթությունը կազմակերպելուն։
Ճամբարականների առօրյային ծանոթանալու և հերթական սպասված հանդիպման ակնկալիքով, օրերս Իդրամի և IDBank-ի թիմն այցելեց Հանքավան։
IDBank-ի ՍՊ ծրագրերի խմբի ղեկավար Մանե Գասպարյանը նշում է՝ «Մի դրամի ուժը» «Հայորդի» հիմնադրամի ամենաառաջին գործընկերներից է և համագործակցության հինգ տարիների ընթացքում բազմաթիվ համատեղ ծրագրեր են իրականացվել․
«Առանձնահատուկ սիրով ենք ամեն անգամ միանում հենց «Հայորդի» ճամբարին, որովհետև սա մեզ համար էլ է մեծ հնարավորություն՝ շփվելու, հաղորդակից լինելու այն երեխաների հետ, որոնք կյանքի տարբեր դժվարություններ հաղաթահարելուց հետո այսօր իրենց մանկությունն են վերագտնում ու շարունակում սովորել, զարգանալ, ապագա կառուցել մեր հայրենիքում»։
Հիշեցնենք, որ «Հայորդի» հիմնադրամը ստեղծվել է 2020 թվականի պատերազմից հետո՝ միավորելու և աջակցելու պատերազմում զոհված հերոսների ընտանիքների երեխաներին: «Հայորդի» ճամբարը համանուն հիմնադրամի ամենախոշոր ծրագիրն է, որն ամեն ամառ անցկացվում է Հանքավանում և իր հարկի տակ հյուրընկալում է 6-13 տարեկան շուրջ 300 երեխաների։
«Հայորդի» հիմնադրամի հիմնադիր Վաչե Վարդանյանի համոզմամբ՝ ցանկացած աշխատանքում ամենակարևոր հաջողության գրավականը միասնության զորությունն է և «Մի դրամի ուժը» հենց այդ զորության մասին է։ «Հիմնադրման առաջին իսկ օրից, այսինքն արդեն հինգ տարի շարունակ, Իդրամը և IDBank-ը «Հայորդիի» կողքին են և անում են առավելագույնը՝ զոհված հայորդիների երեխաների համար։ Այս տարիների ընթացքում համատեղ ամենատարբեր շատ ծրագրեր ենք իրականացրել և անսահման կարևորում ու երախտապարտ եմ «Մի դրամի ուժին», որ տարիներ շարունակ անում են առավելագույնը մեր երեխաների համար», - եզրափակեց Վաչե Վարդանյանը։
Նշենք, որ ճամբարականների հետ անցկացվեց ֆինանսական գրագիտության դասաժամ, որի ընթացքում առավել ակտիվ դրսևորված մասնակիցներն արժանացած IDBank-ի և Իդրամի կողմից պատրաստված մրցանակների։
«Մի դրամի ուժի» բարի գործերին մասնակից դառնալու համար ընդամենը Ձեր բոլոր վճարումները կատարեք Idram&IDBank հավելվածով, IDBanking.am և banking.idram.am առցանց հարթակներով, Իդրամի և IDBank-ի տերմինալներով, և Ձեր յուրաքանչյուր վճարման դիմաց ընկերությունները մեկ դրամ կուղղեն կարևոր ծրագրերին։
ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/05 20:20
Մայիսի 5-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/05/05 19:19
Մայիսի 5-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 5-ի կարևոր լուրերը
2026/05/05/ 20:20 -
Մայիսի 5-ի բիզնես լուրերը
2026/05/05/ 19:19 -
Մարդկանց սթրեսի են ենթարկում բոլոր այն լուրերը, որոնք կապ չունեն իրենց բնակավայրի հետ․ Media Insights Project-ի հետազոտությունը
2026/05/05/ 18:17 -
Defanse Housing. երբ խոստումը դառնում է իրականություն
2026/05/05/ 17:21 -
Սևանա լճի մակարդակը բարձրացել է
2026/05/05/ 17:16 -
ԱՄՆ ԶՈւ-ն մտադիր չէ ներխnւժել Իրանի ջրային կամ օդային տարածք. Պենտագոնի ղեկավար
2026/05/05/ 16:32 -
Հայաստանի համախառն միջազգային պահուստները 2025 թվականի վերջի դրությամբ կազմել են 5,086 միլիարդ դոլար
2026/05/05/ 16:21 -
ՀՀ-ն ու Ֆրանսիան ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր են ստորագրել․ որոնք են հիմնական ուղղությունները
2026/05/05/ 16:11 -
Մոսկվայի բոլոր օդանավակայանները դադարեցրել են թռիչքները
2026/05/05/ 16:04 -
Կրակոցներ՝ Երևանում. հիվանդանոց տեղափոխված տղամարդը մահացել է
2026/05/05/ 16:01
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 5, 2026 Թ․
https://youtu.be/vgZayNc6T6U
Defanse Housing. երբ խոստումը դառնում է իրականություն
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 4, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 4, 2026 Թ․