«Մի դրամի ուժով» 5․788․105 դրամ՝ «Սիթի օֆ Սմայլ» բարեգործական հիմնադրամին
Լուրեր |
2025-ի դեկտեմբեր ամսվա «Մի դրամի ուժի» կուտակած գումարը՝ 5․788․105 դրամը, ռեկորդային էր ոչ միայն անցած տարվա, այլև նախագծի 5-ամյա պատմության համար։
Հիշեցնենք, որ դեկտեմբեր ամսվա շահառուն «Սիթի օֆ Սմայլ» բարեգործական հիմնադրամն էր, և հավաքագրված ողջ գումարն ուղղվելու է քաղցկեղ ունեցող երեխաների բուժման ծախսերին։
«Մի դրամի ուժի» 2026-ի առաջին շահառու է ընտրվել «Ուսումնական առաքելություն» բարեգործական կազմակերպությունը, որը հիմնադրվել է 2020 թվականի պատերազմից հետո և տարբեր մասնագիտական դասընթացներ է ապահովում պատերազմի վետերանների, նրանց ընտանիքի անդամների, սահմանամերձ բնակավայրերի բնակիչների և տեղահանված արցախցիների համար։
Իդրամի և IDBank-ի հաղորդակցության և սոցիալական պատասխանատվության ծրագրերի վարչության ղեկավար Տաթևիկ Վարդևանյանը նշեց․ «2025 թվականի դեկտեմբերն իսկապես հիշարժան ամիս դարձավ «Մի դրամի ուժի» համար․ մեր համակարգերով կատարված վճարումների թիվը ռեկորդային է և շատ ուրախ ենք, որ այն ամբողջությամբ փոխանցվելու է մեր ամենապայքարող և ուժեղ փոքրիկներին՝ քաղցկեղից բուժվող երեխաներին։ Տարին սկսում ենք կրթական համագործակցությամբ՝ ի դեմս «Ոսումնական առաքելություն» ՀԿ-ի, և «Մի դրամի ուժի» հունվար ամսում կուտակված գումարն ուղղվելու է ՏՏ ոլորտի մասնագետների պատրաստմանն, ինչպես նաև անգլերենի ուսուցմանը, քանի որ շարունակում ենք վստահ լինել, որ կրթությունը երկարաժամկետ ներդրում է մարդկանց ապագայի մեջ»։
«Ոսումնական առաքելություն» ՀԿ նախագահ Զարուհի Շահինյանը նշեց․ ««Մի դրամի ուժի» շրջանակում ստացված գումարն ուղղվելու է շուրջ 70 ուսանողի տեխնոլոգիական և անգլերենի օնլայն ուսուցմանը։ Այժմ ունենք ծրագրավորման 4 և անգլերենի 8 խմբեր, որտեղ ուսուցումը կազմակերպվում է նպատակային, գործնական և աջակցող միջավայրում, քանի որ բացի անվճար ուսուցումից, «Ոսումնական առաքելություն» ՀԿ-ի շահառուների համար մենք նաև մասնագիտական համայնք ենք հանդիսանում, ինչը շատ կարևոր է։ Մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում IDBank-ին և Իդրամին՝ որպես շահառու մեր ՀԿ-ն ներգրավելու համար և վստահեցնում ենք, որ այս աջակցությունը կարևոր ներդրում է լինելու կրթությունը երիտասարդների համար առավել հասանելի դարձնելու գործում՝ ձևավորելով գիտելիքի, զարգացման և ապագայի նկատմամբ վստահ ուղի»։
Հիշեցնենք, որ «Մի դրամի ուժի» բարի գործերին մասնակից դառնալու համար բոլոր վճարումները պետք է կատարել Idram&IDBank հավելվածով, IDBanking.am և banking.idram.am առցանց հարթակներով, Իդրամի և IDBank-ի տերմինալներով, և յուրաքանչյուր վճարման դիմաց ընկերությունները մեկ դրամ կուղղեն կարևոր ծրագրերին։
ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
Էկոնոմիկայի նախարարը գործարարների հետ քննարկել է սահմանների ապաշրջափակման տնտեսական հնարավորությունները
2026/01/13/ 17:08 -
Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է ադրբեջանական նավթամթերքի ներմուծման արդյունքները
2026/01/13/ 16:27 -
Տեղի է ունեցել 50 մլրդ դրամ ծավալով պետական պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ
2026/01/13/ 15:20 -
«Մի դրամի ուժով» 5․788․105 դրամ՝ «Սիթի օֆ Սմայլ» բարեգործական հիմնադրամին
2026/01/13/ 15:06 -
Սննդամթերքը Հայաստանում շարունակում է թանկանալ․ գնաճի հիմնական պատճառն ու տարածքային բաշխումը
2026/01/13/ 13:07 -
Գերմանիայի գազի պաշարները նվազել են մինչև ռեկորդային նվազագույն մակարդակ
2026/01/13/ 13:03 -
2025-ի երկրորդ կիսամյակում ՀԷՑ-ի հարկային վճարումները աճել են գրեթե 64%-ով
2026/01/13/ 13:00 -
ԵՄ-ն կարող է մինչև փետրվարի 24-ը ներկայացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 20-րդ փաթեթը
2026/01/13/ 12:56 -
Թրամփը 25% մաքսատուրք է սահմանում Իրանի հետ բիզնես վարող երկրների նկատմամբ
2026/01/13/ 11:53 -
ԱՄՆ-ն իր քաղաքացիներին կոչ է անում անհապաղ լքել Իրանը՝ նշելով Հայաստանը որպես հնարավոր ելքի ուղի
2026/01/13/ 11:50
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՀՈՒՆՎԱՐԻ 11, 2026 Թ.
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՀՈՒՆՎԱՐԻ 10, 2026 Թ.
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՀՈՒՆՎԱՐԻ 9, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՀՈՒՆՎԱՐԻ 8, 2026 Թ.
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՀՈՒՆՎԱՐԻ 7, 2026 Թ․