ABNews

Գործարար կապերի ուժը՝ REXUS Premium Club-ում

Գործընկերային նյութեր | 2026/09/03 16:32

Գործարար կապերի ուժը՝ REXUS Premium Club-ում

Բիզնեսում երբեմն ամենաթանկ ռեսուրսը ոչ գումարն է, և ոչ էլ նույնիսկ գաղափարները։ Այստեղ ամենաթանկը ժամանակն է ու ճիշտ ընտրված մարդիկ։ Մեկ ճիշտ հանդիպումը կարող է խնայել ամիսներ, իսկ ճիշտ ընտրված կապը՝ բացել մի հնարավորություն, որը միայնակ գուցե երբեք չգտնեիր։

Հենց այս գաղափարի շուրջ է ձևավորվել REXUS Premium Club-ը՝ բացառիկ բիզնես համայնք, որը մեկ հարթակում է միավորում ձեռնարկատերերի, ղեկավարների և տարբեր ոլորտների առաջատար մասնագետներին։ Բայց ինչպե՞ս է ստեղծվում այդ կապը։ REXUS-ում բիզնես հանդիպումները չեն սահմանափակվում միայն պաշտոնական սեղանների շուրջ քննարկումներով։

Ակումբը պարբերաբար կազմակերպում է տարբեր ձևաչափերի հանդիպումներ, որտեղ աշխատանքային հարաբերություններին միանում է նաև ոչ ֆորմալ շփումը։

REXUS-ի հնարավորությունները, սակայն, միայն միջոցառումներով չեն սահմանափակվում։ Ակումբի անդամներին հասանելի է նաև Concierge Assistant ծառայությունը՝ արագ և որակյալ աջակցություն ստանալու համար։ Այսպիսով, REXUS-ը ոչ միայն ստեղծում է արժեքավոր կապերի ձևավորման միջավայր, այլև իր անդամներին առաջարկում է լրացուցիչ հնարավորություններ՝ բիզնեսն ու առօրյան ավելի հեշտ կազմակերպելու համար։ Ի վերջո՝ REXUS-ը վստահության, արժեքավոր կապերի ու միասին ստեղծելու հնարավորության մասին է։

#գովազդ

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը