ABNews

ՌԴ և Ուկրաինայի դիրքորոշումները հակադիր են․ Պեսկով

Լուրեր | 2025/07/25 10:26

ՌԴ և Ուկրաինայի դիրքորոշումները հակադիր են․ Պեսկով

Ռուսաստանի և Ուկրաինայի դիրքորոշումները ներկայումս լիովին հակադիր են:

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովի խոսքով՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հնարավոր բարձր մակարդակի հանդիպումը պետք է ամփոփի կարգավորման գործընթացն ու հաստատի փորձագիտական մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունները։

«Ռուսաստանի և Ուկրաինայի դիրքորոշումները ներկայումս լիովին հակադիր են, և դժվար թե հնարավոր լինի դրանք շուտափույթ համատեղեցնել»,- ընդգծել է Պեսկովը։

Պատասխանելով հարցին՝ հնարավո՞ր է արդյոք Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հանդիպումը մինչ օգոստոսի վերջ, նա նշել է. «Հաշվի առնելով նախապատրաստական աշխատանքների բարդությունը, հազիվ թե այդպիսի հանդիպումը կազմակերպվի առաջիկա 30 օրվա ընթացքում»։

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը